Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է. բարձր աճ ապահովող արտաքին գործոնների ազդեցությունն այլևս թուլանում է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։

Այսպիսով՝

• Տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է, ինչը սպասելի էր՝ հաշվի առնելով բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքրացող նպաստումը ՏԱՑ-ին: Վերջին ամիսներին (բացի օգոստոսից) ՏԱՑ-ի ամսական աճերը կայունացել են 6%-ի շուրջ, ինչի արդյունքում կուտակային աճի տեմպը նույնպես նվազում է և հունվար-հոկտեմբերին կազմել է 9.2%: Բազայի էֆեկտի ազդեցությունից ելնելով՝ հետագա ամիսներին ՏԱՑ-ի կուտակային ցուցանիշը կշարունակի նվազել, քանի որ ամսական աճի ցուցանիշները կձևավորվեն ցածր մակարդակում:
 
• Արդյունաբերության ոլորտի մտահոգիչ զարգացումները շարունակվում են արդեն բավական երկար ժամանակահատված, ինչը նշանակում է, որ ոլորտում առկա են էական խնդիրներ: Արդյունաբերության ոլորտում արդեն շուրջ 6 ամիս շարունակ գրանցվում են բավական ցածր աճի կամ անկման ցուցանիշներ:
 
Ընդ որում, վերջին ամիսներին անկում է գրանցվում ոչ միայն հանքարդյունաբերության, այլ նաև մշակող արդյունաբերության ոլորտներում, ինչը առավել վտանգավոր է: Սա մի կողմից՝ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով (որոշ հանքավայրերի չաշխատելով և պղնձի միջազգային գների նվազմամբ), մյուս կողմից՝փոխարժեքի արժևորման հետևանքով ՀՀ արտադրանքի մրցունակության նվազմամբ, ինչն ավելի արտահայտիչ է դառնում վերարտահանման աճի տեմպերի դանդաղման պայմաններում: Այդ իրավիճակը կարող է հանգեցնել տնտեսության ներուժի և երկարաժամկետ կայուն աճի հնարավորությունների նվազմանը: Ավելին, արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը նույնպես նվազում են, ինչը ևս ցուցիչ է ոլորտում ներդրումային ակտիվության նվազման մասին:
 
• Պետական բյուջեի կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Թեև ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (որոնք հիմնականում կապիտալ ծախսերն են) աճել են բարձր տեմպով՝ 32.6%-ով, սակայն դրանց ծավալը դեռևս հեռու է պլանավորված մակարդակից: Մասնավորապես, հունվար-սեպտեմբեր ամիսների համար պլանավորվել էր իրականացնել 381.8 մլրդ դրամի (նույն ժամանակահատվածի ճշտված պլանն ավելի մեծ է և կազմում է 394.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ, մինչդեռ հունվար-հոկտեմբերին իրականացվել է պլանի ընդամենը շուրջ 70%-ը (իսկ ճշտված պլանի՝ 67.7%-ը), որը կազմում է 266.9 մլրդ դրամ:
 
• Արտերկրից դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ շարունակում է մնալ ցածր մակարդակում: 2023թ. սեպտեմբերին բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել է 97 մլն ԱՄՆ դոլար՝ էապես ցածր լինելով տարեսկզբի և նախորդ տարվա վերջին ամիսների ցուցանիշներից: Հունվար-սեպտեմբեր ամիսներին (2023թ. հոկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) դեպի ՀՀ փոխանցված գումարների զուտ ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հիմնականում պայմանավորված արտահոսքի աճով:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է նշված հղումով