Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը․ մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ․ Շարմազանով

«Մարազմ է, երբ Սերժ և ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովն ու հավելել․
 
«Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը»,

«Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը  2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես և քեֆ-տոնակատարության  մեջ էին, երբ Երևանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» և «Շարմազանով-42» վերտառությամբ սև ժապավեններով։

Ի վերջո մենք որևէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որևէ մեղք չունի։

2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր և մեր բաժնի մասին։

Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։
Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ
չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի  անհեթեթություն խզբզեի»։

Իսկ հիմա ամեն ինչ հերթով …

2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։
2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։
2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։
2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության  մասին։
2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել  ՀՀԿ Խորրհրդի նիստում։
Հաջորդ օրը, ապրիլի 14-ին ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց  ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։
Դրանից հետո ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։
Ապրիլի 21-ից սկսած բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։
Թե Արևմուտքի  և թե ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու « Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։
Իմ կարծիքով  երևում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը , որն  ավարտվեց անարդյունք։

Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու  մոլուցքը։

Նույն օրը՝ ապրիլի 22-ին , Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։
Հաջորդ առավոտյան՝ ապրիլի 23-ին Երևանի փողոցները  հեղեղված  էին բողոքավոր  հազարավոր քաղաքացիներով, որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Հրաժարականի պահանջին միացան  նաև ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։
Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։
Իրավիճակը լարվում էր։
Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։
Հաջորդ օրը՝ ապրիլի 24 էր։
Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը  քաղաքացիական բախումներ։
Որպես իրադարձությունների անմիջական մասնակից կարող եմ պնդել, որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։

2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ  Սարգսյանը խոսել  է հրապարակային ու նշել, որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ ։
Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։
Այդ պայմաններում էլ  ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում  է հրաժարականի դիմում։

Հրաժարականի լուրն իմանալուն  պես այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր , իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։
Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։
Նույն օրը Փաշինյանն ու «Ելք» պատգամավորներն ազատ են արձակվում։
Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ։

ՀՀԿ նախագահը  մեզ տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակում առաջարկում է  ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։
Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։
ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաև ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի, իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաև հրապարարակային։

Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։
Բայց բանակցություններ  տեղի չեն ունենում Փաշինյանի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։

Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։
Իմ տպավորությամբ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ։
Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։

Փաշինյանը հայտարարում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։
Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի հետ, որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։

Իմ տպավորությամբ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից  խուսափելու պատճառով։
Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ, որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։

Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։
ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։
Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։
Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։

Հայաստանը ողողվեց «3 միլիոնն  ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։
Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։

Սկսվեց սև ժապավենների  ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։
Չնայած այդ ճնշմանը, Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։
Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։

Շրջանառվում էին տարբեր անուններ …
Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։

Մայիսի 1-ից հետո Աժ  պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։

Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից  մնացած 3 խմբակցություները։

Իրավիճակը լարվում էր, սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի և զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։

Արդեն գաղտնիք չէ, որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։
Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար և 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն ։
ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանի վարչապետ ընտրելու գաղափարին և դրա մասին հայտարարում էր հրապարակային։
Միևնույն ժամանակ կար գիտակցում, որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վեր ածելու Հայաստանը։

Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու, իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ երկրի համար։
Ընտրությունը քաոսի և պոպուլիստական  իշխանություն ունենալու միջև էր։
 
Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար ՝պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։
Անիմաստ  է այսօր խոսել ի՞նչ կլիներ, եթե գնայինք 40 օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։

Եթե-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։

Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը  գցեց Փաշինյանի գրպանը։

Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դներ, ապա 2018-ի ապրիլի 9-ից՝ նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Բայց  դժբախտաբար 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։
Ինչպես կասեր մի շատ համեստ, բայց իմաստուն հանրապետական՝«մի ասեք մեր մասին ստեր, թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։
Մի բան ակնհայտ է.նիկոլիզմի  «Կարթագենը» պետք է հեռացվի և վերջ»։