Միրզոյանն ու Քեմերոնը խոսել են Հարավային Կովկասում զարգացումների մասին (լուսանկար)
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սկոպյեում, ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում շփվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ։ Այդ մասին Արարատ Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում․
«ԵԱՀԿ Նախարարական խորհրդի 30-րդ հանդիպման կուլուարներում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ մտքեր փոխանակեցինք մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Քննարկել են վերջերս մեկնարկած ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասում զարգացումներին»,- գրել է Արարատ Միրզոյանը։