Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են
Սկոպյեում ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։