Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիս
Քաղաքականություն

ՀՀ նախագահը ԱՄԷ֊ի հայ համայնքին ներկայացրեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

 Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը, Հայաստանի նախագահն ընդգծեց, որ տարբեր երկրներ այցերի ընթացքում ինքը նախընտրում է հանդիպումներ անցկացնել հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որի հիմնական նպատակն է նրանց տեղեկացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջ։ 

«Շատ հաճախ նաև Հայաստանում ապրող մարդիկ լիովին չեն տիրապետում իրական տեղեկատվության, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, որովհետև տեղեկատվությունն այսօր բազմաբովանդակ է, ապատեղեկատվությունն էլ շատ արագ է տարածվում։ Ուստի, իմ կարծիքով, պետական պաշտոնյաների հետ հանդիպումները ձեզ համար լավ հնարավորություն է իրական տեղեկություններ ստանալ մեր երկրում տիրող իրավիճակի մասին»,֊ ասաց նախագահը։ 

Նախագահը ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիի շուրջ բանակցային գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ այդ գործընթացում հնարավոր չի լինում առաջընթաց գրանցել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների պատճառով։ ՀՀ նախագահն ընդգծեց, որ Հայաստանն այս գործընթացում կառուցողական է տրամադրված, իսկ Ադրբեջանը վերջին շրջանում խուսափում է բանակցություններից։ 

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները լինեն շարունակական։ Նրա խոսքով՝ Հայաստանն այդ պրիզմայով պետք է ներկայանա աշխարհին, քանի որ ժողովրդավարությունը նպաստում է տարբեր երկրների հետ հարաբերությունները զարգացնելուն։ 

Վահագն Խաչատուրյանն անդրադարձավ նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին։ Նա նշեց, որ անվտանգության առումով Հայաստանը խնդիրներ ունի, քանի որ անվտանգային այն համակարգը, որում երկիրը երկար տարիներ եղել է, չի աշխատել, ինչի հետևանքով էլ երկիրը լուրջ խնդիրների է բախվում։ Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգությունը և կախված չլինի մեկ կենտրոնից։ 

Վահագն Խաչատուրյանը նաև կարևորեց հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը՝ նշելով, որ հարևան երկրների հետ խաղաղ ու համերաշխ ապրելուն, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ 

Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկաիացրեց նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։