Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու որոշմանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծելու Ադրբեջանի որոշմանը։

Հայտարարության մեջ նշված է, թե բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մտադիր է Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո Ստեփանակերտում ստեղծել «Ղարաբաղի համալսարան»։ Ըստ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության՝ Ադրբեջանի տարածած հայտարարության մեջ կրկին խեղված է պատմական իրականությունը. մասնավորապես, ասվում է, որ բարձրագույն կրթության պրակտիկան Լեռնային Ղարաբաղում դադարել է այսպես կոչված «օկուպացիայից» հետո։ «Մինչդեռ հարկ է նկատել, որ 1992թ․ Ստեփանակերտում սկսել է գործել Արցախի պետական համալսարանը, իսկ 2015թ․ Շուշիում գործել է տեխնոլոգիական ինսիտիտուտ։ Այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում գործող նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական բոլոր կրթական հաստատությունների գործունեությունն ընդհատվել է այն պատերազմական գործողությունների հետևանքով, որոնք սանձազերծել է Ադրբեջանը 2020-2023 թթ․։ Ռազմական գործողությունների ժամանակ միտումնավոր թիրախավորվել են դպրոցներ, մանկապարտեզներ ու մշակութային հաստատություններ։

Ադրբեջանի նման մշակութասպան քաղաքականությունը նոր չէ, որ սկիզբ է առել։ Մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտման արտակարգ իրողությանն անցնելը, Ադրբեջանն արդեն իսկ 1988-1992 թթ․ ընթացքում բռնությամբ հայաթափել էր ողջ պատմական Գարդմանը, Շիրվանն ու Նախիջևանը՝ հետևապես անհնար դարձնելով այդ տարածքներում հայկական կրթամշակութային բազմադարյա ավանդների շարունակականությունը։ Դեռևս 1864թ․ Բաքվի հայերը հիմնել են Գրիգոր Լուսավորչի անվան ուսումնարան, որտեղ անգամ ֆրանսերեն է դասավանդվել։ 1869թ․ Բաքվում ստեղծվել է հայկական Մեսրոպյան ծխական երկդասյան դպրոց։ 1877թ․ հիմնվել է Բաքվի հայկական միջնակարգ հոգևոր դպրոց։ 1912թ․ Հայոց կաթողիկոսի հատուկ գրությամբ Շամախու թեմի առաջնորդին կարգադրվել է բացել հայկական ձայնագրության և հոգևոր երաժշտության դպրոց։

Ինչպես նկատում ենք այս ուսումնական հաստատությունները ստեղծվել և գործել են դեռ այն ժամանակ, երբ Ադրբեջան պետությունն իսկ գոյություն չուներ։ Ուստի դրանք ավելի հին են, քան ադրբեջանական էթնոֆոբ պետական ավանդները։ Հայերն առաջինն են նաև, որ Բաքվում հիմնել են տպարան, տպագրել գրքեր և թերթեր, ուստի, մշակութաստեղծ երևալու Ադրբեջանի բոլոր փորձերն անխուսափելիորեն բախվելու են վանդալիզմի այն իրողություններին, որոնք շարունակաբար տեղի են ունեցել ամենայն հայկականի նկատմամբ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, այժմ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Ստեղծարար երևալու համար ամենևին պարտադիր չէ ոչնչացնել արդեն իսկ ստեղծվածը։ Սա խորը էթնիկ և կրոնական ռասիզմի դրսևորում է, որով վարակված է ադրբեջանական հասարակությունը շնորհիվ այն համակարգային հակահայկականության քարոզի, որը մի քանի տասնամյակներ վարել է Բաքվի բռնատիրական ռժիմը։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ պատմական և քաղաքական ձեռնածությունների պրակտիկային և հաշվի նստել հայկական խորը ներկայության փաստի հետ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ամբողջապես հանձնառու է ոչ միայն հայ փախստականության խնդիրների վերհանմանը, այլև Ադրբեջանի կողմից հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված ցանկացած ոտնձգության մասին բարձրաձայնմանը, միջազգայնացմանը և մեղավորներին պատասխանատվության կոչելուն»,- ասվում է հայտարարության մեջ։