Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։
Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։