Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Քննչականում ասել եմ, որ Շահրամանյանն ու իր հետ փրկվածները պիտի ծանր հոդվածներով դատվեն․ Սամվել Բաբայան

«Հրապարակ»-ը գրում է․

Հարցազրույց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ

- Դեկտեմբերի սկզբին քննիչ հանձնաժողովը կավարտի աշխատանքը։ Ըստ Ձեզ՝ Արցախի իշխանավորներից էլ ո՞ւմ պետք է կանչեն հարցաքննության, օրինակ` նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով պնդում է, թե հարցաքննվել եք Դուք, Արայիկ Հարությունյանին եւ Ջալալ Հարությունյանին պե՞տք է լսի քննիչ հանձնաժողովը։

- Կանչում են` ի՞նչ անեն։ Նախ, Գուրգեն Ներսիսյանը չի կարա ինձ հարցաքննի, ինձ հետ հարցաքննություն էլ չի եղել։ Ես չգիտեմ՝ ինքն ինչի համար ա ասում, որ հարցաքննվել եմ, ինձ համար էլ ա զարմանալի։ Իմ հայտարարության տեքստից Ձեր թերթը բառեր է տպել, բայց դա հայտարարության տեքստ ա, որն իմ էջում դրված ա։

- Սամվել Շահրամանյանին մեղադրում եք Արցախը հանձնելու մեջ, պայմանականորեն ինչպե՞ս եք պատկերացնում նրա պատիժը։

- Ես գտնում եմ, որ Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տա, իրենք պիտի դատվեն, ինքն անձամբ պիտի դատվի։ Շահրամանյանն ինձ ակնարկելով ելույթ էր ունենում, ասում էր՝ ծանր հանցագործությունների համար դատված չի։ Ես հասկանում եմ, թե ինչ կոնտեքստում ա դա ասել։ Հիմա ծանր հոդվածներով պիտի դատվի, Հայաստանի սահմանը հատելուց հետո պիտի ձերբակալվեր։ Ես քննչականում փաստեր եմ բերել ու հիմնավորել, թե ինչու։

- Նույնն ասե՞լ եք քննիչ հանձնաժողովում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվում է, բայց ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից որեւէ պաշտոնյա դեռ պատասխան չի տվել պատերազմի պարտության համար։ Ինչպե՞ս պետք է գործի հանձնաժողովը, որ արդյունավետ լինի աշխատանքը, վստահո՞ւմ եք հանձնաժողովի կազմին, ժամանակին անվստահություն էիք հայտնում։

- Թույլ տվեք՝ գնահատական չտամ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, ես իրենց բոլոր հարցերին պատասխանել եմ՝ ե՛ւ վերջից, ե՛ւ դեմից՝ սպառիչ։

- Դուք տեսե՞լ եք Սամվել Շահրամանյանի ստորագրությամբ Արցախը լուծարելու մասին հայտարարությունը, որ մեղադրում եք նրան, պնդում՝ պիտի դատվի։ Առհասարակ՝ ի՞նչ է տեղի ունեցել Արցախում սեպտեմբերին։

- Ես չգիտեմ, թե ինչ է եղել։ Կարող եմ ասել, որ Հայաստանն Արցախում բանակ չի ունեցել, զորք չի պահել, բայց Շահրամանյան Սամվելի հայտարարության մեջ․․․

- Ես այլ բան եմ հարցնում՝ ինքներդ տեսե՞լ եք Արցախը լուծարելու մասին հայտարարությունը, որ Սամվել Շահրամանյանն է ստորագրել։

- Ես տեսել եմ։

- Ի՞նչ է գրված։

- Մի երկու կետ է երեւում, մնացածը չի երեւում։

- Եվ ի՞նչ է գրված։

- Գրված է՝ լուծարել եւ այլն, եւ այլն։

- Իսկ Սամվել Շահրամանյանի ստորագրությունը կա՞։

- Ոչ, չկա, հայտարարության տեքստ է դա, հայտարարել ա, որ քաղաքական ղեկավարությունը նման որոշում է կայացրել։ Երկու կետ է։

- Սամվել Շահրամանյանն ասում է՝ «այլ ելք չկար», այդ հայտարարությամբ արցախցիներին է փրկել։

- Այդ հայտարարությունն արել ա սեպտեմբերի 28-ին, երբ Արցախում այլեւս մարդ չի եղել։ Նա իրեն փրկելու համար ա այդ հայտարարությունն արել։ ԱԱԾ-ով ստուգեք ու տեսեք, թե 28-ից հետո Հայաստան որքան մարդ ա մտել։ 

- Ինչպե՞ս եղավ, որ Արցախի նախկին ղեկավարները գերի ընկան, ադրբեջանցիները կարողացան նրանց առեւանգել, իսկ Սամվել Շահրամանյանին՝ ոչ։

- Որովհետեւ Սամվել Շահրամանյանը կատարել է Բաքվի պահանջները, աշխատել է իրենց հետ, որպես ի՞նչ իրեն ձերբակալեին։ 

- Դուք Քննչական կոմիտեում էլ, դատախազությունում էլ ասել եք, որ Սամվել Շահրամանյանը պիտի դատվի՞։

- Այո, այդպես եմ ասել, մենակ Շահրամանյանը չէ։ Ովքեր որ այդ ժամանակ այնտեղ են եղել, մասնակցել են այդ ամենին՝ պատգամավորները, նախարարները, բոլոր պաշտոնյաները։

- Ձեր տրամաբանությամբ՝ պետք է դատվեն բոլոր նրանք, ովքեր փրկվել են ու եկել Հայաստա՞ն։

- Այո, ովքեր փրկվել են։

- Դուք էլ եք փրկվել, Դո՞ւք էլ պիտի դատվեք։

- Ես ինչի՞, ինչի՞ց ելնելով, ես ի՞նչ եմ արել, որ փրկվել եմ։

- Հայտարարում էիք, թե ամենավերջին մարդն եք լինելու, ով կլքի Արցախը, բայց առաջիններից մեկը դուրս եկաք՝ թիկունքում թողնելով մանկահասակ երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամների։

- Թիկունքում ոչ մեկին չեմ թողել։ Ես առաջինը դուրս չեմ եկել, առաջինների շարքերում եմ եղել, բայց ոչ առաջինը։ Երկրորդը` ես իշխանություն չեմ եղել, որ դուրս գամ կամ չգամ։ Ես ասել եմ՝ եթե իշխանություն լինեմ, վերջում եմ դուրս գալու։ Բայց եթե ես ոչ մի իշխանություն չունեմ, ի՞նչ տարբերություն, թե երբ եմ դուրս գալիս՝ էսօ՞ր, թե՞ վաղը։ 

- Սամվել Շահրամանյանը՝ որպես իշխանության ղեկավար, վերջում դուրս եկավ։

- Վերջում դուրս եկավ, որովհետեւ ադրբեջանցիները պահում էին, որ թղթերն օրինականացներ, նոր բաց թողեին։ 

- Իսկ այլ ելք կա՞ր այդ հայտարարությունը չստորագրելու, ի՞նչ այլընտրանք կար։

- Ես գտնում եմ, որ կար։

- Ո՞րն էր, երբ արդեն ադրբեջանցիները մտել էին Ստեփանակերտ։

- Դա մի քիչ ուրիշ թեմա ա, չեմ ասի, չի կարելի։

- Այդ դեպքում ստացվում է՝ անլուրջ եւ ամպագոռգոռ հայտարարություններ եք անում։

- Դուք այդպես համարեք։ Բայց ես քննիչ հանձնաժողովին իմ տեսակետն ասել եմ։ 

- Արցախի վերջնական անկման ժամանակ, երբ զանգվածաբար լքում էին Արցախը, Հայաստանի իշխանությունները, օրինակ, ասենք, սանավիացիայի ուղղաթիռով փորձե՞լ են Արցախի նախկին եւ ներկա ղեկավարությանը որեւէ ձեւով դուրս բերել շրջափակումից, որ չգերեվարվեն։ 

- Ոչ մեկը չէր կարա Ադրբեջանի տարածքում ուղղաթիռ իջացներ, մարդ դուրս բերեր, ո՞վ դա կաներ։ 

- Ինչո՞ւ Փաշինյանը չփրկեց Արայիկ Հարությունյանին եւ Արցախի մյուս պաշտոնյաներին, ովքեր հիմա Բաքվի բանտերում են։

- Որովհետեւ իրենք ասացին՝ դրա կարիքը չկա, մեզ խոստացել են, որ կհանեն այստեղից, անում են։

- Ո՞վ էր խոստացել, Ռուսաստա՞նը։

- Դե երեւի, դե հիմա չի ստացվել, ի՞նչ անենք։

- Խաբե՞լ են։

- Չէ, իրենք իրենց են խաբել, ես էլ անընդհատ ասում էի՝ տղե՛րք, մի՛ հավատացեք։

- Արդա՞ր եք համարում, որ հիմա Արցախի նախկին քաղաքական ու ռազմական ղեկավարները գտնվում են Բաքվի բանտերում։

- Գիտեք, ամեն մարդ իրա խելքից ա տուժում։

- Դուք Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն եք եղել, Հայաստանի իշխանությունն ասում է, որ բանակը չթալանեին, Արցախը կփրկվեր, ո՞ւմ նկատի ունեն, Դուք է՞լ եք եղել այդ թալանողների մեջ։

- Հայաստանի իշխանությանը հարցն ուղղեք, իրենք կասեն։ Եթե համարում եք, որ ես էլ եմ թալանչի, ի՞նչ ասեմ։ 

- Ինչո՞ւ չեք պաշտպանում «Արցախ» անունը, երբ հերյուրանքներ են հնչում մեր պատմական հողերի, Արցախի ղեկավարության հասցեին։

- Երիտասարդ եք, փոքր եք եղել, երբ ես Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից դուրս եմ եկել, դրա համար չգիտեք, որ ես երբեք որեւէ թալանի չեմ մասնակցել՝ ոչ մի ժամանակ։ Ճիշտ հակառակը՝ թալանչիների ձեռքից բռնել եմ, դրա համար ինձանից ձերբազատվել ու սկսել են կազմակերպված թալան անել։ 

- Ասել եք, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դավաճանական է, այլ կերպ ասած, ակնարկում եք, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ղեկավարում է քննիչ հանձնաժողովը, Ձեր մտերիմ ընկերն է, երբեւէ ասե՞լ  է՝ Բաբայան ջան, էս ի՞նչ ես ասում։

- Բայց խի՞ պիտի ասի որ։ 

ՀԳ․ Սամվել Բաբայանի հետ հարցազրույցն արվել է նոյեմբերի 29-ին՝ Ազգային ժողովում, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի օրը։ Երեկ մենք հրապարակել էինք Գուրգեն Ներսիսյանի հարցազրույցը, ով հայտարարել էր, որ Սամվել Բաբայանը ստում է: Ի պատասխան այդ հայտարարության, Ս. Բաբայանը երեկ հաղորդագրություն էր տարածել` մեր լրատվամիջոցն անվանելով «դեղին մամուլ»: Մենք հասկանում ենք Բաբայանի գերնյարդայնության պատճառը: Գուցե չարժեր հրապարակել մեր հասցեին անհարկի արտահայտություններ անող անձի հարցազրույցը, սակայն մենք ներողամիտ ենք մարդկանց անդաստիարակության հանդեպ եւ պատրաստ ենք հրապարակել բոլորի տեսակետները: