Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախից հայ բնակիչների հեռանալու համար․ Բայրամով
Արցախից հայ բնակիչների հեռանալու պատասխանատվությունը կրում է Հայաստանը: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված «հակաահաբեկչական» միջոցառումների մասին: Հայաստանը չէր կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները և զինված ուժերը դուրս չէր բերվել Ադրբեջանի (Արցախի-խմբ.) տարածքից»,- նշել է Բայրամովը։
Ընդգծվել է, որ, ինչպես հաստատել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այս գործընթացում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն «չի կիրառվել»։
«Հայաստանի «անջատողական» ռեժիմը և նրա վերահսկողության տակ գտնվող Հայաստանը պատասխանատվություն են կրում Ադրբեջանի (Արցախի-խմբ․) հայ բնակիչների հեռանալու համար»,- նշել է նա։