Այ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին խոսես․ միջազգային իրավունքի ենթակա պետությանը դարձրիր Ալիևի կամակատար․ Պարույր Հայրիկյան
Այն ինչ տեղի ունեցավ այսօր Արցախի հետ, շատերը սխալմամբ անվանում են էթնիկ զտում։ Այս մասին ԱԺ-ի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը։
«Դա էթնիկ զտում չէ, դա անուն ունի՝ ցեղասպանություն»,- ասաց Հայրիկյանը։
Որպես քաղաքական գործիչ` նա հայտարարեց, որ այսօր չպետք է և չի կարելի տրվել իրավիճակի թելադրանքներին։
«Չպետք է վախվորած որոշումներ ընդունենք։ Այսօր մեծ տեղ են տվել Հայաստանի ինքնորոշման պահպանմանը։ Ա՛յ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին խոսես։ Անկախության համար պայքարողները հասցրել են քեզ այս հանգրվանին, որ Հայաստանը դառնա միջազգային իրավունքի ենթակա։ Դու միջազգային իրավունքի ենթակա պետությանը դարձրիր խամաճիկ, բռնապետ Ալիևի կամակատար»,- ասաց Պարույր Հայրիկյանը։
Նա նկատեց, որ այսօր չկա մակարդակ ու այսօր խնդիրն այս անմակարդակներին դաստիարակելն է։