Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել  այդտեղից։ Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։ Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց  և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նույն օրը՝ ժամը 3:30-ից 3:40-ի սահմաններում, Գ.Հ.-ն նաև զանգահարել է աներոջը և նրա հասցեին տվել սպանելու սպառնալիքներ։

Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 30-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 36-ամյա Գ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։ Պարզվում են դեպքի հանգամանքները, այդ թվում նաև՝ կիրառված հրացանի տեսակը, խուզարկությամբ տանը հայտնաբերված զենքերի օրինականությունը։ 

Երիտասարդը, աներոջն առերևույթ սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ ավտոմեքենայի ուղղությամբ. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 1987թ. ծնված Գ.Հ.-ն, 2023թ. նոյեմբերի 28-ի՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 23:30 ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վեճի ընթացքում ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջը՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։

Վիճաբանության ընթացքում կինը զանգահարել է իր հորը, խնդրել գալ և իրենց տեղափոխել  այդտեղից։ Ժամը 2:30-ի սահմաններում հայրն իր որդու հետ միասին եկել են դստեր բնակության վայր։ Գ.Հ.-ն, տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո, վերցնելով որսորդական ողորկափող հրացանը, դուրս է եկել տանից։ Երբ հայրը որդու, դստեր և վերջինիս երկու անչափահաս երեխաների հետ իրենց «Nissan» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են տվյալ հասցեից, կնոջ ամուսինը հայտնվել է ընթացող մեքենայի դիմաց  և, կնոջ հորը սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի գտնվող որսորդական ողորկափող հրացանով 4 անգամ կրակել է ավտոմեքենայի վրա, վարորդի ուղղությամբ։ Սակայն կրակոցներից մեկը միայն վնասել է մեքենայի հետևի ձախակողմյան դուռն ու վարորդի նստատեղի թիկնակը։