ՀՀ-ն ԱՄԷ-ի հետ ստորագրել է «Կիբեռանվտանգության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր
Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30- դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր: Հայտնում են ԲՏԱ նախարարությունից։