Ադրբեջանը Հայաստանից փոխհատուցում է պահանջում
Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։
«Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված «ահաբեկչության» համար»,- ասել է բռնապետության մեջ իբրև թե մարդու իրավունքների պաշտպան աշխատողը: