Գերության մեջ գտնվող Գագիկ Ոսկանյանի դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին
Ադրբեջանում ապօրինաբար գերության մեջ գտնվող Գագիկ Աշոտի Ոսկանյանի քրեական գործով դատավարությունը նշանակված է դեկտեմբերի 11-ին։ Ինչպես հաղորդում է APA-ն՝ Սաբունչու շրջանային դատարանի վարչական շենքում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ պարզվել են մեղադրյալների և զոհերի անձնական տվյալները։
Ադրբեջանական լրատվականը նշում է, որ Ոսկանյանը ձերբակալվել է օկուպացված Քարվաճառում։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի օկուպացված Քարվաճառ շրջանի տարածքով անցնող հատվածում իբրև ադրբեջանական պետական սահմանի խախտման և դիվերսիոն քայլ կատարելու դեպքի առթիվ։