Օկուպացված Շուշին հռչակվել է 2026թ․-ի զբոսաշրջային քաղաք
Օկուպացված Շուշին 2026 թվականին հռչակվել է զբոսաշրջային մայրաքաղաք։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Խուսրա Նոզիրին՝ ԵԱՀԿ անդամ երկրների՝ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած կրթական հաստատությունների առաջին հանդիպման ժամանակ։
«Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում Շուշին կդառնա Ադրբեջանի ամենահայտնի և այցելվող վայրերից մեկը»,- ասել է նա։
Նա նշել է, որ մինչ այս պահը կազմակերպությունը տարածաշրջանի ընդամենը 6 քաղաք է ընտրել որպես զբոսաշրջային մայրաքաղաք։ Դրանք են Տաջիկստանի Դուշանբե, Իրանի Սարի և Արդաբիլ, Ուզբեկստանի Շաքրիսաբզ, Արևմտյան Հայաստանի Էրզրում և Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքները։