Ադրբեջանը դեռ չի արձագանքել «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին․ ԱԳ փոխնախարար
Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի վերջին առաջարկներին՝ կապված «խաղաղության» պայմանագրի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Երբ պատասխան ստանանք, կհայտնենք»,- ասել է Մնացական Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին հայկական կողմն ադրբեջանական կողմին է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի վեցերորդ առաջարկը։