Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթա. երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել է 2019-2021թթ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման մեխանիզմը, ինչպես նաև՝ շղթայում ներգրավված անդամներից 4-ի ինքնությունը, որոնցից 3-ին ներկայացվել են մեղադրանքներ:
 
Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 24-ամյա բնակիչ Վ.Մ.-ն, թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու նպատակով, 2019-2021թթ. մի խումբ անձանց, այդ թվում՝ Խ.Ֆ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակներով զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությամբ՝ դրանում ներգրավելով նաև այլ հանցակիցների, կատարել դերաբաշխում:
 
Պարզվել են հանցավոր շղթայում ներգրավված ևս երկու մասնակցի ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Հ.Հ.-ն է, մյուսը՝ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ Գ.Ա.-ն:
 
Վերջիններս, 2021թ. օգոստոսից ներգրավվելով հանցավոր խմբավորման կազմում, նշված գործունեությամբ զբաղվող Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից ստեղծված և կառավարվող տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ կատարելով դրանց տեղափոխում, ըստ քաշերի առաձնացում, փաթեթավորում և ՀՀ տարածքում տեղադրում, թմրամիջոցների գտնվելու վայրերի լուսանկարահանում և ծրագրային հավելվածի միջոցով դրանց գտնվելու վայրերի կոորդինատների նշում, որի համար, թմրամիջոցների վաճառքից ստացված գումարներից, որպես իրենց մասնաբաժին, յուրաքանչյուր տեղադրման համար ստացել են գումար:
 
Վ.Մ.-ն պարբերաբար կառավարել է վերը նշված տելեգրամյան խանութ-հարթակները՝ թմրամիջոցների արժեքի և ձեռքբերման պայմանների շուրջ նամակագրություններ վարելով նշված խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, որոնց հետ համաձայնության գալուց հետո թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը պահանջվել է փոխանցել Խ.Ֆ.-ի և հանցակիցների կողմից կառավարվող «Qiwi», «Юmoney» համակարգի, ինչպես նաև՝ ՀՀ և օտարերկրյա այլ էլեկտրոնային դրամապանակներին:
 
Հանցակիցների կողմից կառավարվող հաշիվներին գումարի մուտքագրման փաստը հաստատող անդորրագրերի լուսանկարները գնորդների կողմից փոխանցվելուց հետո Վ.Մ.-ի և Խ.Ֆ.-ի կողմից նրանց է ուղարկվել թաքստոցներում նախապես տեղադրված տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները:
 
Նշված եղանակով վերջիններիս կողմից առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ են ապօրինի իրացվել բազմաթիվ անձանց, որոնցից ավելի քան 15-ի ինքնությունը նախաքննության ընթացքում պարզվել է:
 
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 60.744.470 ՀՀ դրամի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը թաքցնելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով փոխանցվել են տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի կողմից փաստացի կառավարվող ինչպես օտարերկրյա, այնպես էլ՝ ՀՀ-ում գրանցված տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներին, նրանց կամ Խ․Ֆ․-ի մոր անունով գրանցված և կառավարվող «Իդրամ» համակարգի հաշիվներին, փոփոխվող տարատեսակ բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակներին։ Որից հետո դրանք փոխանցվել են Վ.Մ.-ի և նրա հանցակից Խ.Ֆ.-ի մոր էլեկտրոնային դրամապանակներին (կրիպտոարժույթի դեպքում մինչ այդ համարժեք դրամական միջոցների փոխարկվելուց հետո) և տարբեր եղանակներով կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել:
 
Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
 
Հ.Հ.-ին և Գ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար և որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 2.000.000 և 1.000.000 ՀՀ դրամի չափով:
 
Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է։
 
Վարույթի նյութերն առանձնացվել են և ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Խ.Ֆ.-ի և խմբի մյուս անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: