Մինչ իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկը», սահմանում կրկին արյուն է․ Հասրաթյան
Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն (որ դեռ չեն արել) մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել...։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը․
«Դժվար է ոչ թե նրա համար, որ անհայտ է նրանց վերջնանպատակը, այլ որ այս ամենից հետո ժողովուրդը շարունակում է չգիտակցել կատարվածի և կատարվողի ահավորությունը...
Յուրաքանչյուր ժողովուրդ սխալվելու իրավունք ունի... Սակայն այն ժողովուրդը, որը չի կարողանում սովորել ոչ թե ուրիշների, այլ գոնե՝ իր սխալների վրա, վաղ, թե ուշ կորցնում է այն ամենը, ինչ վաստակել է, անգամ, արյամբ... Եվ դա օրինաչափ է, քանի որ հենց դա է պատմության դաժան և, որքան էլ ցավալի, արդար օրենքը...
Հ.Գ-Մինչ մեր իշխանությունները գովազդում են «խաղաղության խաչմերուկի» երևակայական տեսլականը, սահմանում տակավին արյուն է... Այսօր թշնամու դավադիր կրակոցից ունեցանք հերթական զոհը...»,- գրել է Հասրաթյանը։