Պուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿ
Քաղաքականություն

Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք թշնամու քթի տակ դեռ իրենց արագ քանդվող ասֆալտի գովքն են անում․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը:

Իրավիճակը բնականաբար ազդել է նաև ռազմական արդյունաբերության վրա: Լոնդոնի Դոկլենդսում տեղի ունեցած Defense & Security Equipment միջազգային ցուցահանդեսի ժամանակ ( ռազմական տեխնիկայի աշխարհի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը), ըստ փորձագետների՝ նկատելի էին ռազմարդյունաբերական համալիրների ամբողջական վերադիրքավորման ազդակները, որոնք փոխում են համաշխարհային սպառազինության արդյունաբերության աշխարհաքաղաքականությունը: Ավելին, այն սկսվել է փոխվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության առաջին օրերից։

Իրավիճակի գնահատման ամենանշանակալի ցուցանիշը ողջ աշխարհում ռազմական ծախսերի տպավորիչ աճն է։ 2022թ.-ին դրանք հասել են «ռեկորդային մակարդակի»՝ 2, 24 տրիլիոն դոլարի, ինչը մեկ տարում աճել է 3,7%-ով (ըստ SIPRI-ի տարեկան զեկույցի): Եվրոպական երկրները, վերազինվում են ավելի արագ, քան մյուսները։ Նրանց պաշտպանական ծախսերը 2022թ. հասել են 480 միլիարդ դոլարի՝ 13%-ով ավելի, քան 2021թ-ին: Ռուսաստանի գործողություններից առաջացած վախի ազդեցությամբ, առավել նկատելի աճ է գրանցվել արևելյան թևում, մասնավորապես 11%-ով Լեհաստանում, 12%-ով Շվեդիայում, 27%-ով Լիտվայում, 36%-ով Ֆինլանդիայում և այլն: Միևնույն ժամանակ զենքի ներկրումը գրեթե կրկնապատկվել է (+93%)՝ դեպի Ուկրաինա զանգվածային մատակարարումների արդյունքում։

Ուկրաինական ճգնաժամը, կարելի է ասել՝ ստիպել է եվրոպական երկրներին առերեսվել բարձր ինտենսիվության հակամարտության հետ կապված սեփական կարիքների բավարարման հետ։

Երկրագնդի մյուս կողմերում վերազինումը շարունակվում է՝ Թայվան կղզու շուրջ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության պատճառով: Չինաստանի ռազմական ծախսերը, որն արդեն ուներ աշխարհում ամենաբարձր պաշտպանական բյուջեն ԱՄՆ-ից հետո, աճել են՝ 2022թ. հասնելով 292 միլիարդ դոլար (+4,2%)։ 2022թ. Ճապոնիայի ռազմական ծախսերը հասել են 46 միլիարդ դոլարի, ինչն ամենաբարձր մակարդակն է 1960թ. ի վեր։

Միացյալ Նահանգները շարունակում են մնալ զենքի առաջատար արտադրող, ինչը 2022թ կազմել է մահացու արտադրանքի համաշխարհային արտահանման 40%-ը, մեծ մասամբ Կիև զանգվածային առաքումների շնորհիվ (ՌԴ ՌՀՕ-ի սկզբից ի վեր ավելի քան $44 մլրդ): Այս առավելությունը պայմանավորված է նաև եվրոպական գնումներով, որտեղ գնումների ավելի քան 60%-ն ամերիկյան սպառազինություն, տեխնիկա և սարքավորումներ են։ Ամերիկյան ընկերությունները շարունակում են գերիշխել շուկայում. նրանցից 40-ը՝ զենք արտադրող և ռազմական ծառայություններ մատուցող 100 առաջատարների թվում են:

Սպառազինության համաշխարհային շուկայում նաև նոր խաղացողներ են հայտնվում, որոնցից ամենաակտիվը Հարավային Կորեան է։ 2022թ.-ին Սեուլը միայն Լեհաստանի հետ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել: Շուրջ տասը տարի է, ինչ հարավկորեացիները զգալի գումարներ են ներդնում իրենց ռազմական արդյունաբերության մեջ: Հյուսիսային Կորեայի հետ լարվածության պատճառով, նրանք գտնվում են «պատերազմական տնտեսության» ռեժիմում: Հարավային Կորեայի առավելություններից մեկն այն է, որ նրա արտադրած սպառազինությունը հիմանականում համատեղելի է նաև ՆԱՏՕ-ի համար օգտագործվող ԱՄՆ-ի զինատեսակների հետ:

Զենքի շուկայի հիմնական խաղացողներից է նաև Իսրայելը, հատկապես կիբերանվտանգության և անօդաչու թռչող սարքերի ոլորտներում: Վերջին երկու տարիներին, Իսրայելը նույնպես անսպասելի բեկում մտցրեց եվրոպական շուկայում, որն ավանդաբար պատկանում է ՆԱՏՕ-ի արդյունաբերողներին: Արևելյան Եվրոպայի երկրների հակաօդային պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, 2022թ.-ին Գերմանիան մեկնարկեց «European Sky Shield» ծավալուն նախաձեռնությունը՝ միավորելով տասնյոթ երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային և Բալթյան երկրներին: ԱԹՍ հարձակումներից մինչև բալիստիկ հրթիռների սպառնալիքներից պաշտպանվելու համար, վահանը կներառի մի շարք սարքեր, ներառյալ իսրայելական “Arrow 3” համակարգը, որն աշխարհում առաջադեմներից մեկն է, և նախատեսված է հեռահար հրթիռներ որսալու համար: Գործարքը կարժենա շուրջ 4 միլիարդ եվրո, որի առաջին 560 միլիոն եվրոանոց տրանշի համար Գերմանիայի խորհրդարանն արդեն քվեարկել է: 2022թ. նոյեմբերին Ֆինլանդիան ևս հայտարարեց, որ Իսրայելի հետ 317 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրել «Դավթի պարսատիկ» հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեռք բերելու համար: Թե առաջիկայում իսրայելա-պաղեստինյան վերսկսված պատերազմն ինչպես կփոխվի Իսրայելի ռազմարդյունաբերության մատարակարարումների ուղղությունը՝ դեռ պարզ չէ: Սակայն այն երկարաձգվելու պարագայում, բնականաբար Իսրայելը նախապատրվությունը կտա իր կարիքների բավարարմանը:

Ուկրաինական հակամարտությամբ առաջացած համաշխարհային լայնածավալ վերազինման այս իրավիճակում Իրանը և Հյուսիսային Կորեան ևս կարողացան իրենց դրսևորել Ռուսաստանի կարիքները բավարարելու հարցում։ 1992-ից մինչև 2022թ. Իրանը զենք արտահանողների շարքում 38-րդն, իսկ 2022թ-ին բարձրացավ 16-րդ տեղը՝ հիմնականում անօդաչու սարքերի արտահանման շնորհիվ: Հյուսիսային Կորեան ևս համատեղելիություն ունեցող զինատեսակներ մատակարարեց Ռուսաստանին ։

Չնայած, որ Ռուսաստանը պատմականորեն երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում ռազմական տեխնիկա արտահանող երկրների ցանկում, այն այժմ ժամանակավորապես երրորդ տեղ զբաղեցնելու շեմին է։ Սառը պատերազմից ի վեր Միացյալ Նահանգները մենաշնորհել է համաշխարհային շուկայի 35-40%-ը, Ռուսաստանը՝ 20-25%-ը, իսկ Ֆրանսիան՝ 5-10%-ը։ Այժմ Ռուսաստանն ունի զենքի արտահանման շուկայի մոտ 9% մասնաբաժինը:

Ֆրանսիան կարծես չի կարողանում վերականգնել իր դիրքերն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ կորցրեց ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ազդեցությունը (քանի որ նրա զորքերը ստիպված էին լքել Սահելը), չնայած Ռուսաստանի համար լարված իրավիճակին: Այնուամենայնիվ, Փարիզը նույնպես պայքարում է եվրոպական շուկայում դիրքավորվելու համար: Ներկայումս Ֆրանսիան, շահել է ամբողջ աշխարհում զենքի վաճառքի աճից, որի արտահանումը 2018-2022թթ. աճել է 44%-ով: Սակայն, Ուկրաինայում հակամարտության բռնկմամբ բացված շուկաները նվաճելիս Ֆրանսիան հետ է մնում։ Ոլորտի շատ մասնագետներ կարծում են, որ այդ դժվարությունները պայմանավորված են դիվանագիտական հարաբերությունների խճճվածությամբ, ռազմական գնումների հետ կապված վարչական բյուրոկրատիայի և տեխնոլոգիաներ փոխանցելու ընդհանուր դժկամությամբ: Մինչ Վաշինգտոնն ու Լոնդոնը մրցակցում են ուկրաինական շուկայում, Փարիզը փորձում է գրավել այնպիսի երկրների շուկաներ, ինչպիսիք են Հայաստանը, Ղազախստանը և նույնիսկ Ուզբեկստանը։

Պարզ է, որ ուկրաինական ճգնաժամի արդյունքում վերսկսված սպառազինությունների մրցավազքը չի կարող անվերջ ֆինանսավորվել, նույնիսկ եթե երկրերը դա հրապարակավ չասեն։ Պարտքի պատն աշխարհում դառնում է իրականություն: Այսօր պետությունները պայքարում են բարձր պարտքի, կրթության, սոցիալական և առողջապահության հրատապ մարտահրավերների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակության մտահոգությունների դեմ: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ում 2024թ. ռազմական բյուջեի ընդունումը բուռն քննարկումների տեղիք է տալիս՝ հարցականի տակ դնելով Ուկրաինային և Իսրայելին ԱՄՆ ռազմական աջակցությունը:

Աշխարհում ստեղծված այս իրավիճակում, Հայաստանի ռազմական կարիքների բավարարումն ու բանակի մարտունակության բարձրացումը դառնում է դժվար լուծելի գերխնդիր: Թե որքանով են կարողանում ՀՀ կառավարիչները լուծել զենքի ձեռքբերման խնդիրը՝ ցավոք տեսնում ենք: Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալիտի ու սալահատակի գովքն են անում»,- գրել է Զաքարյանը։