«Վճռականորեն կկասեցվեն խոչընդոտող բոլոր քայլերը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ում կրկին խոսել են խաղաղությունից
Ադրբեջանի ԱԳՆ-ից անդրադարձել են ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, իբր Հայաստանը զբաղվում է սադրանքով, իսկ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության հաստատմանը․
«Հայկական կողմը նման հայտարարություններով նպատակ է հետապնդում արհեստական լարվածություն ստեղծել և գրավել երրորդ երկրների ուշադրությունը:
Շարունակելու ենք մեր ջանքերը, վճռականորեն կկասեցվեն խաղաղությունը խոչընդոտող բոլոր քայլերը», - APA-ի հաղորդմամբ՝ հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։