Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի օրվա իշխանությունները «խաչմերուկի վիրուսով» են վարակվել: Ժողովրդական բառուբանով ասած՝ «խաչմերուկացավի են եկել»: Այն էլ, ինչպես հայտնի է, ոչ թե սոսկ խաչմերուկի, այլ՝ «խաղաղության խաչմերուկի» յուրօրինակ վարակ է դա: Հանուն ճշմարտության, պետք է նաև նկատել, որ առնվազն վերջին օրերին Փաշինյանն ու նրան մերձակա «բանախոսները» առանձնապես բան չեն խոսում ո՛չ խաղաղության, ո՛չ էլ խաչմերուկի մասին: Եթե մեկումեջ խոսում են, արդեն մի տեսակ՝ «ավտոպիլոտով», այսինքն՝ ինքնաբերաբար են դա անում: Համենայն դեպս, նրանց խոսքի ելևէջներում այլևս չի զգացվում նախկին էնտուզիազմը, մի տեսակ՝ էքսպրեսիա չկա: Եվ չնայած օրվա իշխանության ներկայացուցիչները շարունակաբար սիրում են կեղծել, բայց վերջին շրջանում «խաղաղության խաչմերուկի» հետ կապված նրանց ելույթները հարուցում են թատերական ռեժիսորների շրջանում տարածված հանրահայտ խոսքը՝ «չեմ հավատում...»: Համոզիչ չեն: Բայց դա՝ մի կողմ:

Հիմնականը. ո՞ւմ համար է լինելու այդ, այսպես կոչված, «խաչմերուկը»: Ո՞ւմ է ծառայելու: Ըստ մտահղացման, կամ ինչպես այն մատուցվում է Փաշինյանի գծագրած ու պրեզենտացիա արած քարտեզախառը պատկերում, Հայաստանը դառնալու է... խաչմերուկ, որը միմյանց է կապելու Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը: Պարզապես հանճարեղ է: Հիմա մի փոքր հանգամանորեն դիտարկենք մանրամասնությունները: Արևելքում Ադրբեջանի հանցավոր իշխանությունն է՝ Հայաստանն ամբողջապես զավթելու պետական գաղափարախոսության մակարդակի հասցված ծրագրերով, Արևմուտքում՝ Ադրբեջանի հանցավոր իշխանության հիմնական տիկնիկավար Թուրքիան է՝ Հայաստանի պետականության վերացման, Հայաստանը տնտեսապես, ֆինանսապես, բոլոր առումներով կլանելու, ծայրահեղ կախվածության մեջ դնելու և/կամ աստիճանաբար վերացնելու ծրագրերով:

Այդքանից հետո միգուցե արդեն չարժեր էլ շարունակել հետագա դիտարկումները, բայց շարունակենք: Հարավում Իրանն է, հյուսիսում՝ Վրաստանը: Նախքան Փաշինյանի ու նրա «հպարտիստների» թավշյա չարաբաստիկ հայտնությունը, Հայաստանն ունեցած համեստ կարողություններով կարողանում էր օգտակար լինել Իրանից դեպի Վրաստան, ապա և՝ Ռուսաստան, ինչպես նաև՝ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների համար, և, բնականաբար, իր տնտեսական դիվիդենտներն ուներ այդ շարժից: Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանի ուրվագծած «խաչմերուկի» դեպքում այս՝ մեզ շատ ավելի ձեռնտու հոսքը կարող է ընդհանրապես չգործել կամ չի գործի: Բանն այն է, որ Փաշինյանի իշխանության ցուցադրական «արևմտամետությունը», էլ չասած արդեն բացահայտ թրքամետության մասին, ինքնին մեզանից վանում է, եթե արդեն լիովին չի վանել հարևան ու ավանդաբար բարեկամական տրամադրված Իրանը:

Ավելին, Իրանը, տարածաշրջանի մասշտաբով, լինելով բավականին ազդեցիկ տերություն, հանգիստ կարող է նաև այլ ուղիներ գտնել, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ առումներով: Իրանին, մեծ հաշվով, ոչ այնքան Հայաստանով անցնող ուղին է հետաքրքիր, որքան այն, որ մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող հայ-իրանական սահմանի նեղլիկ շերտում չհայտնվեն նոր ուժեր ու «խաղացողներ»՝ ի դեմս Արևմուտքի, ՆԱՏՕ-ական ու թյուրքական ուժերի: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, առանց որևէ մեկին հարցնելու, արդեն 2 տարի է, ինչ վերցրել ու ՀՀ սուվերեն տարածքից մի մեծ կտոր, որը ներառում է Գորիս-Կապան ավտոճանապարհը, նվիրել է Ալիևին: Փոխարենը, Հայաստանի պետական միջոցներից ահռելի միջոցներ են ծախսվում, այսպես կոչված, «այլընտրանքային ճանապարհ» կառուցելու և կահավորելու համար:

Բայց այդ ճանապարհը կարող է և չաշխատել, դեռ չենք խոսում դրա տեխնիկական պարամետրերի, կատարվող աշխատանքների որակի, դրա վրա եղանակային ու բարձրլեռնային պայմանների ազդեցությունների և այդ ամենի հնարավոր հետևանքների մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բավականին հետևողականորեն ու հաստատակամ փչացրել է ու շարունակում է փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ու բառացիորեն օրերս բոլորս տեսանք, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Եթե կան չկռահողներ կամ իրենց չհասկացողի տեղ դնողներ, նշենք, որ խոսքը Լարսում արձանագրված վերջին կուտակումների մասին է: Իսկ ո՞վ է ասում, որ վաղը, մյուս օրը Փաշինյանը չի կարող հայ-ռուսական հարաբերությունները վատացնել այն աստիճան, որ նույն Ռուսաստանի համապատասխան ծառայություններն սկսեն «ձվի մեջ մազ գտնելու» մոտեցում դրսևորել ոչ միայն հայկական բեռնատարների ու բեռների, այլև, ընդհանրապես, Հայաստանով անցած ցանկացած բեռնատարի ու բեռի նկատմամբ (չմոռանանք, ի դեպ, Ղրիմի կամրջի պայթեցման հետ կապված պատմությունը):

Ու ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ «խաչմերուկը» իրականում կարող է զուտ միջանցքի վերածվել՝ Արևմուտք-Արևելքի, այսինքն՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համար: Ըստ որում, այն էլ նկատենք, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը, միմյանց հետ կապվելու համար համապատասխան ուղիներ ունեն ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքներով: Այնպես որ, նրանց ոչ մի միջանցք էլ պետք չէ, մեծ հաշվով: Նրանց Հայաստանն է պետք, ավելի ճիշտ՝ Հայաստանի չլինելը: Հանրագումարում, երբ ավելի ու ավելի խորն ես դիտարկում «խաղաղության խաչմերուկ» ասվածը, ակնհայտ է դառնում, որ դա ընդամենը վտանգավոր «պրոխոդնոյ դվորի» վտանգավոր ծրագիր է՝ «պուպուշ» բառերով փաթեթավորած, ոչ ավելին: Այստեղ առանցքային հարցն այն է, թե ի՞նչ է ուզում Հայաստանը: Ոչ թե Հայաստանի իշխանությունը, որը չի սպասարկում մեր երկրի ու ժողովրդի շահերը, այլ հենց Հայաստանը, որպես դեռևս պետականակիր ժողովուրդ, որը դեռ ունի հասարակական ու քաղաքական ինստիտուտներ, ի՞նչ է ուզում լինել: Ուզում է լինե՞լ, թե՞ չլինել...»: