ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X-ի (Twitter) էջում գրել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։
Նա նշել է, որ ստորագրել է երկկուսակցական երկպալատ նամակն ուղղված Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ներառել Հայաստանին ուղղված անվտանգության աջակցությունը առաջիկա լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում: