Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ ՀՀ նախկին ՄԻՊ-ի անդրադարձը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդու համայնքապետին իմպիչմենտ հայտնելու «ՔՊ» նախաձեռնությանը․

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։

Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։

Սահմանադրական կարգի և քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը տեղի ունեցավ Հայաստանում կառավարում իրականացնող կենտրոնական քաղաքական իշխանության անմիջական միջմատությամբ և ուղղորդմամբ։

Նախ, սկզբից մինչև վերջ Ալավերդի համայնքապետարանի շենքում, ավագանու աշխատանքներին մասնակցում էր, այդ թվում՝ նիստի և քվեարկության անցակացման վայրում, Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր (օրենքի դրույթի ի չարը գործադրմամբ)՝ թույլ տալով իր լիազորություններից չբխող արարքներ։

Նա իր հանցավոր պահվածքով բացահայտ ցույց էր տալիս, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ է և վայելում է ոստիկանների հովանավորչությունը։ Արհամարհական վերաբերմունքով անընդհատ ցուցադրում էր իր այդ առավելությունը (իրականում՝ թվացյալ) քվեարկության վայրում ներկա Ալավերդի համայնքի ղեկավարի, ավագանու անդամների և հանրության նկատմամբ՝ «մատ թափ տալով», պարբերաբար օգտագործելով արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ հայհոյանքներ։

Դրանից բացի, ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի այդպիսի վարքագիծը հաստատվում է նաև նիստի ավարտից հետո համայնքապետերանի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ինչպես նաև ոստիկանների և ՔՊ-ական ավագանու անդամների հետ անձնական ջերմ հարաբերությունների բացահայտ ցուցադրումով։ Ավելին, նա ներկա է եղել ինչպես նիստից առաջ, այնպես էլ նիստի ու քվեարկության ամբողջ ընթացքում, որով ոտնահարվել է քվեարկության գաղտնիության օրենքով սահմանված պահանջը։

Խիստ դատավարտելի է, որ համայնքապետարանի շենք էին բերվել ոստիկաններ ընդդեմ այն քաղաքացիների, ովքեր իրենց անմիջական քվեով Ալավերդիում ձևավորել են իշխանություն և իրենց սահմանադրական իրավունքներն իրացնելով՝ հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ։

Ակնհայտ էր նաև, որ ոստիկանները գործում էին կենտրոնական քաղաքական իշխանության «հրավերով»։ Այս մասին էր վկայում այն, թե ինչպես էին նրանք հովանավորում ԱԺ նշված պատգամավորի՝ օրենքը կոպիտ խախտող արարքները։ Նրանք, օրինակ, քաշքշում էին, անհանդուրժող ու կոպիտ էին ավագանու այն անդամների նկատմամբ, որոնք քաղաքական իշխանության մաս չեն կազմում։

Անգամ նիստի ավարտից հետո ոստիկաններն այնքան էին տարված քաղաքական իշխանության մաս կազմող ավագանու անդամների մասին «հոգ տանելով», որ նույնիսկ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական աշխատանքը՝ թույլ չտալով հարցերով «անհանգստացնել» ավագանու անդամներին ու պատգամավորին։

Այդ ամենը ոստիկաններն անում էին տեղում անվտանգություն ապահովելու պատրվակով, բայց իրականում զբաղված էին կենտրոնական քաղաքական իշխանության ապօրինի արարքների բացահայտ հովանավորչությամբ։

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով հրավիրված նիստին մասնակցելու և նիստը վարելու իրավունք ունի այդ պահին համայնքի գործող ղեկավարը, ինչպես նաև ավագանու անդամները։ Սրանք օրենքով երաշխավորված քաղաքական իրավունքներ են, որոնք սահմանափակելու իրավասություն ոստիկանները չունեն, առավել ևս, երբ դա տեղի է ունենում քաղաքական իշխանության հրահանգով։

Այս ամենը վկայում է կենտրոնական քաղաքական իշխանության կողմից տեղական ինքնակառավարման ինքնուրույնության ոտնահարման, ինչպես նաև այդ համակարգի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին»,- գրել է Թաթոյանը։