Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով
Քաղաքականություն

ՔՊ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, իշխանությունը մենք կվերցնենք» ոճը․ Դավիթ Մարգարյան

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալավերդու համայնքապետին պաշտոնանկ անելու «ՔՊ» նախաձեռնությանը․ 

«Վրդո, մեզ բաստիոն պետք չի...»

Շատերը, թերևս, հասցրել են այսօր տեղեկանալ, որ Ալավերդիում լուսաբացը սովորական չէր։

Սովորական չէր, քանի որ տեղի էր ունենալու մի իրադարձություն, որը անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում լինելու էր բացառիկ, աննախադեպ, չլսված ու չտեսնված։ Ու ինչքան էլ թվա, թե խոսքը կարող էր ինչ-որ դրական ու հույս ներշնչող բանի մասին լինել, սակայն իրականությունը շատ ավելի մռայլ էր, դժգույն ու դժբախտ։

Ալավերդի համայնքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է նկարագրել որպես բռնի իշխանափոխություն, համայնքի բնակչի կողմից արդար և ազատ ընտրությունների արդյունքում ձևավորված համայնքային իշխանության տապալում՝ պետական ուժային կառույցների ապօրինի գործողություններով ու ԱԺ իշխանական պատգամավորի դիրիժորության բարձր հովանու ներքո։ Այո, այո, դուք չեք սխալվում. այս ամենը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տեղական ինքնակառավարման համակարգում, որը, թվում էր՝ անկախ է պետական կառավարումից։

Տարբեր գնահատականներով՝ այսօր առավոտյան Ալավերդի քաղաքում էր մոբիլիզացվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 800-ից 1000 աշխատակից (սկսած պարեկային ծառայությունից, վերջացրած՝ ոստիկանության սև ու կարմիր բերետավոր զորքերով, այդ թվում՝ Երևանից)։ Եվ այս ամենը տեղում անձամբ համակարգում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը։ Տպավորություն էր, թե ինչ-որ հատուկ հակաահաբեկչական գործողություն էր իրականացվում, բայց առանձնապես պարզ չէր, թե «ահաբեկիչները» ովքեր էին, իսկ վտանգվածները՝ ովքեր։

Հարց կծագի, թե՝ լավ, բա էսքան զորքը ինչի՞ էր հավաքվել։ Պատասխանը մեկն է՝ կենդանի խիտ պատ կազմելով լցնել համայնքապետարանի մուտքը, հարկերը, աստիճանավանդակները և ապահովել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու ապօրինի և ոչ լեգիտիմ գործընթացը։ Եվ ամենահետաքրքիրը, որ նույնիսկ համայնքի ղեկավարին և ավագանու ոչ քպ-ական անդամներին չէին թողնում ներս մտնել համայնքապետարան։ Այո, այո, այս անգամ էլ չեք սխալվում. համայնքի գործող ղեկավարին և ավագանու անդամներին թույլ չէին տալիս մտնել իրենց իսկ աշխատավայր։

Սակայն, դրան հակառակ, առավոտյան ժամը 06։00-ից քպ-ական ավագանու անդամները, քպ-ական ԱԺ պատգամավորն ու ոստիկանության մեծաթիվ ծառայողներ առանց խոչընդոտ արդեն իսկ տեղավորվել էին համայնքապետարանում։

Այնուհետ, ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայության օգնությամբ, կոտրելով ավագանու նիստերի դահլիճի դուռը՝ սկսվեց ու անցկացվեց նիստը՝ ՀՀ օրենսդրության խայտառակ խախտումներով։ Իսկ թե ինչ «օրինակելի» վարք էր ցուցաբերում ոստիկանության աշխատակիցների թիկունքում ապահով հանգրվանած ԱԺ պատգամավորը, սա թերևս առանձին քննարկման առարկա է։ Եվ այո, դուք երրորդ անգամ չեք սխալվում։ Խոսքը Ալավերդի համայնքի ավագանու նիստի մասին է, որի անցկացման «հասարակական կարգը» պաշտպանելու համար մոբիլիզացվել էի մի ամբողջ զորք։ Ի դեպ, ոստիկանությանը նման համեստ խնդրանքով դիմել էին քպ-ականները։

Արդյունքում, չտեսնված զոռբայությամբ ավագանու քպ-ական անդամները՝ ճամբարափոխ հերոսի հետ միասին, իրենք իրենցով համայնքի ղեկավար ընտրեցին։

Այն, որ այս ապօրինությունները իրենց պատասխանը ստանալու են, կասկած չպետք է ունենալ։ Սակայն արդեն փաստ է, որ գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած, թե քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք» գործելաոճը, և այս ամենը լեգիտիմացվում է բարեփոխված ոստիկանության ապօրինի գործողություններով։

Թերևս Հայաստանում հիմք է դրվում պետական կառավարման շատ յուրօրինակ ձևի, որտեղ ժողովրդավարության կարիք չկա. մենք տեղով մեկ ժողովրդավարության մարմնավորումն ենք, իսկ եթե չեք հավատում՝ ոստիկանությունը կհամոզի ձեզ հակառակում։