Մենք շարունակում ենք անմիջականորեն աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ. Մեթյու Միլլեր
Մենք երբեք չենք ասել, որ դադարեցնում ենք շփումները Ադրբեջանի հետ: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա նշեց, որ դա հակասում է ԱՄՆ շահերին:
«Սա նույնպես կհակասի տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերին։ Մենք շարունակում ենք անմիջականորեն աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ՝ մեր մտահոգություններն ու դիրքորոշումները հստակեցնելու համար։ Մենք շարունակում ենք շփվել Հայաստանի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Սա է մեր դիվանագիտական գործունեության կիզակետը»,- ասել է Միլլերը։