Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Անգամ որոշ ՔՊ-ականներ էին նեղվել Ալավերդիում կատարվածից․  «Հրապարակ»

 «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ՔՊ-ական իշխանությունը երեկ հերթական համայնքում իշխանություն զավթեց՝ Ալավերդիում ընտրված իշխանությանը զոռբայությամբ հեռացնելու ճանապարհով։ Չնայած այդ խայտառակ գործընթացին երեկ հետեւում էր ողջ հանրապետությունը, սակայն իշխող մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորները երեկ մեզ ասում էին, որ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ալավերդիում՝ չեն կարող տեսակետ հայտնել։ Իրականում, սակայն, անգամ «կրուտիտների դարբնոց» ՔՊ-ում են ապշած այս «բեսպրեդելից» եւ չեն ուզում իրավիճակը մեկնաբանել՝ ամեն մեկն էլ չի կարող Վահագն Ալեքսանյանի չափ «նիկոլ» լինել եւ ասել, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվում։ Անգամ Նիկոլից հետ երկրորդ «նիկոլ» աշխատող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ձեւացրեց, թե անտեղյակ է, երբ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին Ալավերդին զավթելու մասին։ ԱԺ խոսնակը խոստացավ պատասխանել՝ ծանոթանալուն պես, սակայն մինչեւ օրվա վերջ նրա արձագանքը չլսեցինք։

Անգամ ՔՊ-ի «ամենաշատախոս» պատգամավոր Հակոբ Ասլանյանն էր պապանձվել կատարվածի անամոթությունից։ «Տեղյակ չեմ, որ մեկնաբանեմ»,- ասաց Ասլանյանը։ Երբ փորձեցինք տեղեկացնել, ասաց, որ ցանկություն էլ չունի տեղեկանալու․ «Ես չգիտեմ՝ ինչ է կատարվել, մնացածն ավելորդ է»։ Բայց ասում էիք՝ ժողովրդի քվեն չեք կեղծելու, հիմա զավթում եք։ «Եթե ես ամբողջ իրավիճակին չեմ տիրապետում, ինչո՞ւ եք անընդհատ կրկնում նույնը»։ Երեւի վատ եք զգում, որ ստում էիք, էլ բաստիոն չկա։ «Հա, վատ եմ զգում, որ շարունակ նույն բանն ես պնդում»։ Կրկնում եմ, որովհետեւ դուք էլ ամեն օր խոսում էիք ժողովրդավարության բաստիոնի մասին, ժողովրդավարության փուչիկը տրաքե՞ց։ «Ոչ մի բան էլ չի տրաքում»։ 

ՔՊ-ականներից մի քանիսն ընդհանրապես չէին ցանկանում լսել այս թեմայի մասին։ Ի վերջո, լրագրողներին պարզաբանումներ տալու գործուղեցին ՔՊ-ի հարձակվող Վահագն Ալեքսանյանին, բայց, ինչպես ասում են, լեռը երկնեց, մուկ ծնեց․ Ալեքսանյանն իրենից գոհ հայտարարեց ՝ անվստահություն հայտնելու գործընթացը մտնում է ժողովրդավարության տրամաբանության մեջ։

«Նա 50 պլյուս ձայն չի հավաքել, 13 մանդատ ստացել ենք մենք, 13՝ իրենց խմբակցությունը, մեկ մանդատ էլ ունեցել է ՀԱԿ-ը, հետո ինչ-ինչ հանգամանքներով ՀԱԿ-ի մեկ անդամը մանդատը տվեց իրենց, ու ավագանու 14 անդամ քվեարկեցին եւ ընտրեցին «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածուին»,- ասաց նա՝ մոռանալով, որ շատ համայնքներում ՔՊ-ն չի ունեցել մեծամասնություն, բայց նմանատիպ կոալիցիաներ կազմելով՝ իշխանություն է ձեւավորել։ Ամենացցուն օրինակը Հայաստանի երկու խոշոր քաղաքներն են՝ Գյումրիում «Բալասանյան դաշինքն» իր հաղթանակը «վաճառեց» ՔՊ-ին՝ Բալասանյանի որդու դեսպանական պաշտոնի հետ փոխելով, Գյումրիում իրենք պարտվել էին «Մամիկոն Ասլանյան դաշինքին»՝ Ասլանյանին կալանավորեցին եւ 2 տարի անօրինական պահում են բանտում, իսկ իշխանությունը խլեցին երրորդ տեղը գրաված կրիմինալ Ակայի միջոցով։ Անգամ Երեւանում միայնակ չէին կարող իշխանություն ձեւավորել՝ կոալիցիա կազմեցին «Հանրապետություն» կուսակցության հետ եւ «Հանրային ձայնի» ապահոված քվորումի շնորհիվ մեծ դժվարությամբ Ավինյանին ընտրեցին քաղաքապետ։

Անդրադառնալով Ալավերդու երեկվա նիստի ժամանակ ոստիկանության մեծաքանակ ներկայությանը՝ Վահագն Ալեքսանյանը նկատեց. ««Ապրելու երկրից» հնչում էին սպառնալիքներ, ոստիկանությունը պաշտպանում էր կարգուկանոնը»:

Գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը վիրավորվում է «զավթել» բառից։ «Դա զավթում չէր, Ալավերդիում 14 ավագանի խնդիր է տեսել եւ ըստ այդմ՝ անվստահություն ներկայացրել, այնպես որ, դա զավթում չէր»,- ասաց Պալյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ խնդիր են տեսել ավագանու իրենց անդամները։ Գուցե խնդիրը միայն այն է, որ ՔՊ-ն չէր իշխանություն, այլ ընդդիմադիր «Ապրելու երկի՞րը»,- հարցրինք մենք՝ բերելով Գյումրու եւ Վանաձորի օրինակները։ «Խնդրի մասին ճիշտ կլինի խոսեք Ալավերդու ավագանիների հետ, բայց ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ մեր այսօրվա իշխանությունը ժողովրդավար է, երբեք չի ուզեցել զավթել ոչ մի համայնքի իշխանություն... Գյումրիում իշխանությո՞ւն է զավթված, մենք հուշագիր ունենք եւ դրա շրջանակներում ենք ստացել, պաշտոնների խոստում չի եղել, դա եղել է երկկողմանի համաձայնության արդյունքում, հուշագիր է կնքվել, եւ ըստ այդմ տեղի է ունենում քաղաքային կառավարումը։ Իսկ Մամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետեւ ես կարծում եմ, որ, ուրեմն, հիմքեր կան դրա համար, ավելին չեմ կարող ասել»։