Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ինչ սահմանափակումներ են կիրառվել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ

«Հրապարակ» թերթը գրում է.

Դեկտեմբերի 1-ին երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց վարչական հսկողությամբ եւ 20 մլն դրամ գրավով, այս տարվա մարտի 16-ին կալանավորված Խաչատուրովն ազատ արձակվեց։ Որոշումը կայացրել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը՝ կալանքի երկարաձգման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքը քննելու արդյունքում։

«Բողոքում նշել էինք, որ ընդհանրապես պետք է վերացվի խափանման միջոցը, եւ որեւէ խափանման միջոց չընտրվի՝ նկատի ունենալով, որ դրանից առաջ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին արգելանքի տակ պահելն իրավաչափ չէ, եւ քանի որ մինչեւ նոյեմբերի 15-ն էր դատարանը նախորդ անգամ երկարացրել կալանքը, դատարանն առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ էր արձանագրել։ Երբ երկարացման դեմ բողոքը բերել էինք, նույն դատավորին էր մակագրվել, եւ մենք ընդամենը ասել էինք, որ վերահաստատեք ձեր նախկին որոշումը՝ վերացնելով խափանման միջոցը, բայց դատարանը մասնակի բավարարեց մեր բողոքը եւ այլընտրանքային խափանման միջոցներ ընտրեց ՝ վարչական հսկողություն եւ գրավ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։ Պաշտպանին հարցրինք՝ դատարանի որոշումը պաշտպանական կողմին բավարարո՞ւմ է, թե՞ պատրաստվում են բողոքարկել՝ պահանջելով որեւէ խափանման միջոց չկիրառել Խաչատուրովի նկատմամբ։

«Դատարանի որոշումն ընդամենը ունենք եզրափակիչ մասով, ամբողջությամբ չունենք, եւ պատճառաբանությունները չեմ տեսել, հետեւաբար, քանի չեմ տեսել, չեմ կարող ասել՝ ինձ բավարարում է, թե ոչ։ Եզրափակիչ մասը մասամբ բավարարում է այնքանով, որքանով որ պարոն Խաչատուրովն ազատության մեջ է այժմ, բայց թե որոշման պատճառաբանվածության տեսանկյունից որքանով կբավարարի հետագայում, չեմ կարող ասել»,- պատասխանեց Հակոբ Ենոքյանը։ Նրան խնդրեցինք պարզաբանել, թե վարչական հսկողությամբ ինչ սահմանափակումներ են դրվել Խաչատուրովի վրա։

«Վարչական հսկողությունը ենթադրում է երեկոյան ժամը 22։00-ից մինչեւ հաջորդ օրը 07։00-ն տանը գտնվելու պահանջ եւ գործով անցնող վկաների ու մեղադրյալների հետ չշփվելու պարտականություն։ Վայրեր, որտեղ նա չի կարող գտնվել, չկան, գրավը մուծվել է, շաբաթ օրն ազատ է արձակվել պարոն Խաչատուրովը»,- ասաց պաշտպանը։
Փաստաբանին նաեւ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ Խաչատուրովի խափանման միջոցը փոխվեց՝ նկատի ունենալով, որ նրան կալանքի տակ պահելն ակնհայտ քաղաքական մոտիվներ ուներ, այսինքն՝ ո՞րն է իր եզրակացությունը․ նա իշխանությա՞ն կամքով ազատ արձակվեց, թե՞ դատավորը դեմ գնաց իշխանական պահանջներին։

«Դատարանի որոշումը չեմ տեսել, չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Եթե որեւէ պատճառաբանություն չլինի, թե ինչու է դատարանն այդպիսի որոշում կայացրել, եթե եզրափակիչ մասում նշված լինի, նոր կարելի կլինի ինչ-որ բաների մասին մտածել, բայց քանի դեռ ես դատական ակտը չեմ տեսել, չեմ կարող որակել՝ դա ինչ-որ քաղաքական կամքի արդյո՞ւնք է, թե՞ իրավական»,- պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքն այս պահին նախնական դատական լսումների փուլում է։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։

Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։ Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է միակ վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքի հիման վրա, ով նախկինում զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ։

Մեր տվյալներով` Մուրադյանը դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, թե տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ՝ այդ տարածքում բնակվելու ու անասնապահությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար։ Հանգուցյալը, ըստ վկայի, իրեն ծանոթացրել է Խաչատուրովի վարորդի հետ, որի անունը նույնպես Գրիգոր է եղել, վարորդը վկային տեղեկացրել է, թե Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը։ Ահա այսպիսի «փաստական հիմքերի» վրա կառուցված քրեական գործով Խաչատուրովը գրեթե 1 տարի անցկացրել է կալանավայրում, այժմ էլ վարչական հսկողության տակ է։