Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանին․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը երկու երկրների սահմանին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի նախապատրաստման մեթոդական և կազմակերպչական հարցերի շուրջ։
«Որպես սահմանազատման մաս՝ մենք պատրաստ ենք տրամադրել համակողմանի օգնություն և տրամադրել կարևոր քարտեզագրական նյութեր։ Դա երեկ հաստատել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Կասպից ծովի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը»,- ասել է նա։