Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու․ Փաշինյանը՝ վթարային շենքերի մասին

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհ 7 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն Գարեգին Նժդեհի 36 հասցեում ամբողջովին պետական միջոցներով շուրջ 682 միլիոն դրամով կառուցվել է նոր բազմաբնակարան շենք՝ 43 բնակարաններով։ Նախկին երկու շենքեը եղել են 1800 քառակուսի, նորը՝ 2700 քառակուսի է։ Շենքի կառուցումն ավարտված է, հանձնված՝ պետական գույքի տնօրինությանը։

Այս մասին այսօր՝ դեկետեմբերի 7-ի կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ հաշվի է առնվել, որ շենքում հաշմանդամություն ունեցող անձինք կան։

«43 ընտանիքի 118 անձանց բնակարան կնվիրենք»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք շենքերի վթարային դառնալը կապ ունի՞ երկրաշարժի հետ, ինչին ի պատասխան Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նկատեց, որ մասամբ՝ այո։

«Շենքերը կառուցման տարեթվերով բավականին մաշված են եղել, բայց երկրաշարժը նպաստել է, որ շենքերն ավելի վթարային աստիճան ստանան և դրա համար որոշվել է միջոցառումն իրականացնել։ Շինարարությունն ավարտվել է 2022 թվականին, կա մեկ սենյականոց 16 բնակարան, երկու սենյականոց՝ 14, երեք՝ 12, չորս՝ 1»,- ասաց նա՝ հավելելով, որ բնակարաններն ամբողջությամբ վերանորոգված են։

«Դուռ, լուսամուտ տեղադրված է, ամբողջությամբ վերանորոգված են բնարակարանները։ Ավարտական ակտը եղել է առանց թերությունների և 2022 թվականին շահագործման են հանձնվել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե՝ եթե 2022-ին արդեն ավարտել են, այդ դեպքում ինչո՞ւ են դրանք հիմա հանձնվում մարդկանց։

«Հիմնական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին, բայց փաստաթղթերի հարցը չի կարգավորվել։ Որոշակի խնդիրներ եղել են, և փորձվել է այդ հարցերը շտկել»,-պարզաբանեց  Գնել Սանոսյանը։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրեն մարդիկ այդ հարցով դիմել են։

«Չեմ թաքցնի, պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հուղարկավորության ժամանակ են մոտեցել մարդիկ, և ասել, որ խնդիր կա։ Եթե կարող էինք մի ամսում լուծել հարցը, մի տարի ի՞նչ ենք արել։ Կա՞ պայմանավորվածություն նաև վթարային շենքերի լիկվիդացիայի հետ կապված, օրինակներ կան, որ նոր բնակարան ստանալուց հետո ընտանիքի մի մասը տեղափոխվում է նոր բնակարան, մյուսը՝ մնում են հնում։ Մենք էլ ահուդողով սպասում ենք՝ բա որ մի բան եղավ, շենքը փլուզվեց, ի՞նչ պատասխան ենք տալու։ Երաշխավորո՞ւմ ենք, որ հին բնակարանում ոչ մի մարդ չի մնալու, ժամանակացույցով հստակ վթարային շենքը հողին պետք է հավասարեցնենք»,- ասաց նա։

Արձագանքելով Փաշինյանին՝ Գնել Սանոսյանը նշեց, որ նոր բնարականի սեփականությունը վթարային շենքի բնակիչները ստանալու են, երբ հրաժարվեն հին բնակարանի սեփականությունից։