Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին «Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. Փաշինյան
Քաղաքականություն

Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։

Արցախի պատմությունը լի է տարատեսակ պատերազներով ու նվաճման փորձերով: Արցախը տեսել է սելջուկ թուրքերի արշավանքներ՝ ու չի հանձնվել: Արցախը տեսել է մոնղոլների տիրապետության բեռը, բայց չի հանձնվել: Դեպի Արցախ են արշավել Լենկ Թեմուրը, Կարա-կոյունլու և աղ-կոյունլու թուրքմենական ցեղերը, բայց չեն կարողացել հպատակեցնել: Արցախը տեսել է թուրք-պարսկական պատերազմի դաժան ժամանակաշրջանը, բայց չի ընկրկել: Արցախն ապրել և զարգացել է Խամսայի մելիքությունների ժամանակաշրջանում: Հայկական Արցախը գոյատևել է Ղարաբաղի խանության եղերական տարիներին: Արցախն իր դեմքը և ինքնությունը պահել է ռուսական կայսրության կազմում: Արցախը վերապրել և չի հանձնվել 1905-1920թթ. Այսրկովկասի հայերի ցեղասպանության ժամականաշրջանում: Արցախյան զինյալ գունդը վերջին պահին հասել ու փրկել է հայոց Սարդարապատի ճակատամարտի ելքը: Արցախը դիմադրել և չի ուծացվել նաև ԽՍՀՄ ԼՂԻՄ կարգավիճակում: Արցախը վերածնվել ու աշխարհին է ներկայացել 1988-94թթ. ազատագրական շարժումով: Արցախի Հանրապետությունն ապրել ու կայացել էր իր երեսնամյա փաստացի անկախության ճանապարհին:

Նախնադարից եկող հայկական Արցախցի անխորտակ նավը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել էր 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը՝ նոր հորիզոններ բացելով իր ապագայի համար: Արցախահայությունն, իր հիշողության գաղտնարաններում սրբությամբ պահպանելով Նոյի թոռ Հարեթոսյան Հայկի ավանդները, պայքարել է գոյատևման, ինքնության ու ինքնուրույնության, արյուն քրտինքով ստեղծած հայկական մշակութային արժեքների և հոգևոր ժառանգության պահպանման համար։

Եվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի նիկոլների, ալենների կամ սուրիկների ձեռքերով:
Հայոց պատմության արցախյան էջը չի կարող փակվել…»։