Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից 34 ձերբակալվածների ազատ արձակումը․ Միլլեր
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից 34 ձերբակալվածների ազատ արձակումը։
Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին X իր էջում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ սա վստահության ամրապնդման կարևոր միջոց է այն ժամանակ, երբ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի կնքման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մենք հավատարիմ ենք մնում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին աջակցելու հարցում»,- նշել է Միլլերը։