Բորելը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կալանավորների փոխադարձ ազատ արձակման և ապագայում վստահության ամրապնդման այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ սա կարևոր քաղաքական քայլ է
«Մենք պատմական շանս ունենք տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, և մենք հավատարիմ ենք աջակցելու այդ ջանքերին», - ասաց նա: