Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է. փոխանակումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին․ ՔՊ-ական
Հայտարարությունը, որը երեկ երեկոյան հրապարակվեց, ամբողջությամբ արտացոլում է բանակցությունների բովանդակությունը: Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչապետի միջև, և բանակցությունների արդյունքում այս հայտարարությունն է տեղի ունեցել և այս գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի մեջ տեղի ունեցող բանակցություններից։
Խոսելով Հայաստան վերադառնալիք գերիների մասին` նա խուսափեց որևէ անուն հնչեցնելուց, քանի որ նախ անուններին ծանոթ չէ, ապա որովհետև թեման զգայուն է :
Մինչև գերիները չհատեն ՀՀ սահմանը, Խանդանյանը նաև լրատվամիջոցներին խորհուրդ տվեց չշրջանառել անուններ, որովհետև հասկանալի է, թե որքան բարդ դա կարող է լինել գերիների հարազատների համար:
«Ըստ հայտարարության` փոխանակումը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում, դա ժամերի կամ օրերի հարց է»,- ընդգծեց պատգամավորը:
Խանդանյանը նշեց, որ փոխանակումը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
ՔՊ-ականը հաստատեց, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցուն: