Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
2023 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։
Ինչպես հայտնում է APA-ն, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության օրակարգային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։