Հայաստանը պետք է դասեր քաղի. նրանք, ովքեր զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան մենակ կթողնեն. Էրդողան
Հայաստանի իշխանությունները, դասեր քաղելով վերջին իրադարձություններից, չպետք է սադրանքների դիմեն։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Հունաստանից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշեց, որ Հայաստանի շահերից է բխում օգտագործել խաղաղության հնարավորությունը և չընկնել Հայաստանին ապակողմնորոշող երկրների ծուղակը։
«Ադրբեջանի հետ «խաղաղության» վրա հիմնված հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են։ Նրանք, ովքեր զինում են Հայաստանին, ամենակարճ ժամանակում նրան մենակ կթողնեն»,- ասել է Էրդողանը։