«Ֆրանսիան հիմա սադրում է Հայաստանին». Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը։ Ինչպես հաղորդում է APA-ն, Հունաստանից վերադառնալով Թուրքիայի ղեկավարը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիան այս քայլերով ոչ մի լավ բան չի անում Հայաստանին, այլ միայն վնասում է նրան:
«Ժամանակին Ֆրանսիան մեծապես աջակցում էր Հայաստանին: Ի՞նչ արդյունք ստացան։ Ոչ մի։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է։ Գործն արեց, բայց արդյունք չտվեց։ Հիմա սադրում է Հայաստանին։ Ի՞նչ է լինելու, եթե զրահամեքենաներ ուղարկեն։ Դրանից ոչ մի օգուտ չեք ստանա»։