Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը․ Ավստրիայի ԱԳՆ
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին ասվում է Ավստրիայի ԱԳՆ-ի «X»-ի էջում արված հրապարակման մեջ։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունների վերաբերյալ։ Սա կնպաստի ողջ Հարավային Կովկասի կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը։ Մենք Եվրամիության հետ միասին պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին»,- նշել են Ավստրիայի ԱԳՆ-ում։