Ուկրաինան չպետք է լինի ԱՄՆ-ում ստեղծված իրավիճակի պատանդը․ Պորոշենկո
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ Սենատի կողմից Կիևի օգնության նախագիծն արգելափակելու ֆոնին France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անընդունելի է անվանել իրավիճակը, երբ Ուկրաինան կարող է դառնալ Միացյալ Նահանգների ներքաղաքական գործընթացների պատանդը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Չորեքշաբթի օրն ավելի քան 100 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու մասին օրինագիծը, ներառյալ Կիևին և Իսրայելին, ընթացակարգային քվեարկությյամբ չանցավ ԱՄՆ Սենատում․ նախագծի քննարկումն արգելափակվեց:
«Ես ատում եմ այն գաղափարը, որ Ուկրաինան կարող է պատանդ լինել ներքաղաքական խնդիրների՝ հաջորդ տարվա (ԱՄՆ) ընտրություններում: Դա բացարձակապես անընդունելի է», - ասել է Պորոշենկոն:
Նրա կարծիքով՝ Կիևի օգնության փաթեթի քվեարկության հետ կապված դժվարությունները «վտանգավոր նշան» են։