ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կյանքի կոչմանը
ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ երկխոսության շարունակմանը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ ձեռք բերված պայմանավորվածություններին․
«Ադրբեջանի և Հայաստանի երեկվա համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին»,- նշել է Օսմանին