Գուտերեշը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման մտադրության մասին և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը, ճեպազրույցում հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․
«ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում օգտագործել այս համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար»,- նշել են ՄԱԿ-ից։