«Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Քաղաքականություն

Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը․ Արտակ Բեգլարյանի ուղերձը

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ուղերձ  է հղել՝ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրվա կապակցությամբ․

«Այսօր Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրության հանրաքվեների օրն է, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ երեկ՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հայաստանի առաջարկով: Թեև այս չորս առիթներն էլ լրջորեն խեղված են Արցախի ժողովրդի համար, բայց չորսն էլ, որպես հայեցակարգային հենասյուներ, անհրաժեշտ են մեր ապագայի կերտման գործում:Արցախն այժմ ժամանակավորապես կորսված ու բռնազավթված է Ադրբեջանի՝ ցեղասպանական ու բռնապետական ալիևյան ռեժիմի կողմից, իսկ արցախցիներս՝ տարագիր:

Արցախը վերջնականապես չկորցնելու և պատմության մեջ որպես ամբողջապես ձախողված սերունդ չմտնելու համար անհրաժեշտ է չփակել Արցախի ժողովրդի պայքարի էջը և պահպանել իրավատիրությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության պետական մարմինները, Արցախի ժողովրդի հավաքական ինքնությունը, իրավունքներն ու, հետևաբար, պայքարը:Առաջիկա շաբաթներին ու ամիսներին շատ գործնական ու իրագործելի անելիքներ ունեն Արցախի և Հայաստանի իշխանությունները այդ նպատակի համար, որոնցից կառանձնացնեի հետևյալները՝

1. Չեղարկել սեպտեմբերի 28-ի հրամանագիրը, ինչն առավելապես քաղաքական ու տեղեկատվական նշանակություն ունի՝ ազդակ տալու աշխարհին, որ ԱՀ պետական ինստիտուտները շարունակելու են գործել որպես Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը ներկայացնող օրինական ու լեգիտիմ մարմիններ:

2. Ապահովել ԱՀ վերակազմակերպված պետական համակարգի հետևողական գործունեությունը, հատկապես՝ արտաքին քաղաքական ուղղությամբ՝ երաշխավորելով նաև որոշակի ռեսուրսներ այդ աշխատանքների համար:

3. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններում հստակորեն հասցեագրել Արցախի ժողովրդի վերադարձի, իրավունքների ու անվտանգության միջազգային բարձր երաշխիքների հարցերը:

4. Քանի դեռ Արցախի ժողովրդի վերադարձը և անվտանգ ու արժանապատիվ կյանքն Արցախում երաշխավորված չէ, հստակ ու արագ աշխատանքներով պլանավորել Արցախի 150,000 փախստական ժողովրդի՝ Հայաստանում վերաբնակեցման ռազմավարությունը՝ հնարավորինս խթանելով նոր բնակֆոնդի կառուցումը և պահպանելով համայնքներն ու կարևոր ինստիտուտները:

5. Միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր մշակել և իրագործել Արցախի ժողովրդի զբաղվածության ապահովման և տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ՝ դրանք ներդաշնակեցնելով վերաբնակեցման ռազմավարության հետ: Այդ ընթացքում արագորեն բարելավել կարճաժամկետ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը՝ կանխելու համար արցախցիների հետագա արտագաղթը Հայաստանից:

6. Մշակված ռազմավարության ու ծրագրերի հիման վրա կազմակերպել միջազգային դոնորների համաժողով ու դրամահավաք՝ նպատակ ունենալով միջազգային հանրությունից ու Սփյուռքից ներգրավել անհրաժեշտ ռեսուրսները, որոնք կարող են հասնել մի քանի միլիարդ դոլարի: Ավելորդ է ասել, որ Հայաստանի Հանրապետության ունեցած ռեսուրսները բավարար չեն արդյունավետ կերպով ապահովել նույնիսկ հումանիտար արագ արձագանքն առաջին վեց ամսում:

7. Միջազգային իրավական ու քաղաքական գործիքակազմերով կանխել նախկին ԼՂԻՄ տարածքում Արցախի ժողովրդի գույքի, մշակութային ժառանգության ու այլ արժեքների ոչնչացումն ու յուրացումը, ինչպես նաև այդ տարածքներում ադրբեջանցիների բնակեցումը:

8. Միջազգային քրեական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և այլ հնարավոր միջազգային ատյանների միջոցով հետամուտ լինել Արցախի ժողովրդի դեմ կատարված միջազգային հանցագործությունների պատասխանատուներին անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելու հարցում:

9. Բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառել Ադրբեջանում գտնվող մեր պատանդների ու գերիների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձն ապահովելու ուղղությամբ:Իհարկե, մի շարք այլ անելիքներ էլ կարելի է նշել, որոնք ենթադրում են հետևողական ու արհեստավարժ ջանքեր թե՛ կարճ, թե՛ միջին և թե՛ երկար ժամանակահատվածներում: Սակայն, գլխավոր խնդիրը այս ռազմավարական նպատակների գիտակցության, կամքի ու կարողությունների առկայության հարցն է. դրանք լուծելուց հետո մնացած հարցերը ավելի հեշտ կերպով լուծում կստանան»- գրված է Արտակ Բեգլարյանի ուղերձում։