Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ․ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ
Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին «Իզվեստիային» հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։
«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,- ասել է Ստանոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականների վերապատրաստում ԵՄ անդամ երկրների տարածքում։