Էմանուել Մակրոնը Հայաստանի Հռոմի ստատուտին միանալը համարել է խիզախություն
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված երեկոյին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթում հայտարարել է, թե Հայաստանի Հռոմի ստատուտին միանալը խիզախություն է։
«Այստեղ ես կցանկանայի ընդգծել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին, շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգությունները բերեցին այս երկրին և այս ժողովրդին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, որը իր «X»-ի միկրոբլոգում կիսվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։