Զախարյանը վերադառնո՞ւմ է Ռուսաստան. ֆուտբոլիստի գործակալը պատասխանել է հարցինՑԱԽԱԼ-ը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնական մասում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա համալիրին հասցված հարվածների մասինՀնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյանՄոսկվան և Բաքուն հայտարարել են 2024 թվականին AZAL-ի օդանավի կործանման վերաբերյալ հարցերի կարգավորման մասինՄունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց ՃապոնիայինՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1719-իՍերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասինՊաշտոնական. Նոան հայտնեց հերթական տրանսֆերի մասինԼիբանանը պատրաստ է բանակը տեղակայել Իսրայելի հետ սահմանինԾեծկռտուք՝ Երևանում․ խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են 57-ամյա տղամարդու դեմքին«Օրրան»-ի երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սաների հետԱմբողջ աշխարհում ահաբեկիչները ակտիվորեն հարմարվում են նոր տեխնոլոգիաներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանինԻրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել բանակցությունների տապալման կամ նոր հարվածի դեպքում. Իսրայել ԿացՏարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացիՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժըՌուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալԱրման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըԱվտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավորԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրինՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ Հովհաննիսյան«Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա». Փաշինյան (տեսանյութ)Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՀունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ․ փակեք փողոց նայող պատուհաններըՄխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերԳր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԿատարում պահվող իրանական ակտիվներից 6 միլիարդ դոլարը կապասառեցվի. Մասուդ ՊեզեշկիանՓոխնախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԻսրայելի կողմից ցեղասպանության ճանաչումն ունի քաղաքական ենթատեքստ, նաև պատմական նշանակությունԲելառուսը Ուկրաինային զգուշացրել է պատասխան հարված հասցնել ներխուժման դեպքումՊաշտոնական. Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Տաշիր Սամոյի քրոջ տղան՝ Հայկ Իգնատյանը ներքին կարգով ՔՊ-ի ջրաղացին ջուր է լցնում
Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմՎաղը լույս չի լինի 5 մարզի և Երևանի 2 վարչական շրջանի մի շարք հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների թոփ 10-ումՀունիսի 30-ից Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԿիևի ռեժիմի փրկությունը Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում. ՊուտինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները կայուն են Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովԻրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտելԱղետալի երկրաշարժից օրեր անց Վենեսուելայում փրկարարները փլատակներից ողջ են դուրս բերում 9 ամսական երեխային ու նրա մորը«Օրրանի» երկարամյա աջակից Հենրիխ Մխիթարյանը՝ սաներին իսկական տոն պարգևեցԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել առաջիկա օրերին զերծ մնալ փոխադարձ հարվածներից
Հասարակություն

Համայնքային գերեզմանատներում ներդրվել են նոր ծառայություններ՝ արատավոր դեպքերը բացառելու համար

Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատան սկզբնամասն ամիսներ առաջ անխնամ տարածք էր, որն այժմ ամբողջությամբ բարեկարգ է: «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության նախաձեռնությամբ վերջին մեկուկես տարում համայնքային գերեզմանատներում  մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել:

«Քանաքեռ-Զեյթուն գերեզմանատան դիմացի տարածքում քաղաքացիների հետ համատեղ բարեկարգվել է, պարսպապատվել և հենապատերով ամրացվել: Մի քանի գերեզմանատներում կատարվել են ասֆալտապատման աշխատանքները»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը:

Երևանի «Արին Բերդ» գերեզմանատան շուրջ 181 հեկտարից ազատ է մոտ 45 հեկտարը: Հուղարկավորության համար տեղը հատկացվում է անվճար, բայց, այսպես ասած՝ «ով, որտեղ ու ինչքան քմ տարածք ցանկանա վերցնել» չի կարող: 

«Գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված չափերով՝  ընտանիքի  անդամների թվով պայմանավորված և անվճար հիմունքներով: Համաչափություն ապահովելու համար միջգերեզմանային հատվածներում պահպանում ենք 80 սմ, մեքենայի մոտենալու տարածքները՝ 5.5-6 մ, որպեսզի քաղաքացիները կարողանան հեշտությամբ մոտենալ  գերեզմաններին»,- նշում է «Արին Բերդ» գերեզմանատան վարիչ Նիկոլայ Ավալյանը:

«Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ն ամենօրյա հսկողություն է իրականացնում գերեզմանատներում՝ հնարավոր խախտումները բացառելու համար: Այդ նպատակով են ավելացել նաև մատուցվող վճարովի ծառայությունները: ՀՈԱԿ-ը պատրաստ է քաղաքացիներին աջակցել նաև շինարարական աշխատանքների իրականացման գործում: 

«Ոլորտում առկա էին բազմաթիվ արատավոր երևույթներ, ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնող անձանց կողմից առաջարկվել են տարբեր ծառայություններ հուղարկավորությունը ստանձնող կամ գերեզմանն օգտագործողներին, որի պատճառով վերջիններս ըստ իրենց ցանկության, բարեկարգել են գերեզմաններն ավելի մեծ չափերով, քան նախատեսված է: ՀՈԱԿ-ը այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարելու համար հանդես է եկել առաջարկով՝ մեծացնել վճարովի ծառայությունների ցանկը և իրականացնել նաև շինարարական աշխատանքներ»,-նշում է ՀՈԱԿԻ իրավաբան Եվա Վարդանյանը:

«Մենք նաև քաղաքապետարան առաջարկ ենք ներկայացրել, ըստ որի՝ կոռուպցիայի վտանգներից զերծ մնալու համար քաղաքացիներին առաջարկել նաև արդեն բետոնապատված տարածքներ: Իսկ գումարներն էլ կուղղվեն համայնքային բյուջե»,- ընդգծում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Երևանի համայնքային գերեզմանատները բացվել են 1924 թվականին, մինչդեռ արխիվը սկսում է 1986-ից: Գերեզմանատների հին հատվածում հուղարկավորություններ այլևս չեն թույլատրվում: Ասում են՝ առաջին հայացքից թվացյալ ազատ  տարածքներում, կարող են լինել հուղարկավորություններ, որոնք ժամանակին չեն սահմանազատվել, իսկ հողաթումբն էլ հավասարվել է հողին:

Ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրները համայնքը փուլ առ փուլ մտադիր է լուծել: