Կարևոր քայլ՝ «Խաղաղության խաչմերուկի» ճանապարհին. Հակոբ Արշակյանը կարևորում է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ն95 կողմ, միաձայն քվեարկությամբ վավերացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը։
«Որպես հայ-հնդկական պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը։
Սա կարևոր քայլ է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործման ճանապարհին։
Ազգային ժողովի կողմից քայլեր են ձեռնարկվում նաև Հայաստանի և Հնդկաստանի միջև խորհրդարանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- գրել է Արշակյանը: