Փաշինյանը որոշման մեջ փոփոխություն է արել․կառավարության հարակից զեկուցող է նշանակել Արման Սարգսյանին
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել․
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 1224-Ա որոշման մեջ «Հրաչյա Սարգսյանին» բառերը փոխարինել «Արման Սարգսյանին» բառերով»,- ասվում է որոշման մեջ։