Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է ցորենի արտահանումը, որոշումը չի ազդի Հայաստանի վրա
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է ցորենի արտահանումը, ասվում է ՌԴ կառավարության որոշման մեջ։
Որոշումն ընդունվել է՝ պարենային անվտանգությունը և շուկայում ցորենից ստացվող մթերքների գների կայուն վիճակը պահպանելու համար։ Այն չի ազդի Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների վրա․
Սահմանափակումների ռեժիմը կգործի մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։