Մեծ Բրիտանիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք փողոցային պայքարով. Սամվել ԿարապետյանԵս մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)Գիշերը Դավթաշենում այրվել է ռուսական համարանիշներով «Mercedes G»-ն. տերը վստահ է, որ հրկիզել ենԵս ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին․ Դանիել Իոաննիսյանը հեգնել է Տիգրան Ավինյանին
Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն
Այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու,դա իր համար նույնքան օրգանիկ է, որքան ստելը․ պատգամավոր
Այն մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են․ Սերժ Սարգսյան
Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀԲՀԿ-ի հավաքը՝ ԿԸՀ-ի դիմաց․ արդեն սևբերետավորներ են բերվել (ուղիղ)
Համոզված եմ, որ ՌԴ-ՀՀ երկխոսությունը կնպաստի փոխգործակցության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ Պուտինին
ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը այցելում է պանթեոն Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ի պարզաբանումըԱզգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն, չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի. թյուրքագետԵթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրեդելին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով․ ԲՀԿ թեկնածուԳործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան
ԲՀԿ անդամների հրատապ մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Հունիսի 12-ին նշվում Է Ռուսաստանի օրը
Տաթևի Մեծ անապատում պեղումների ընթացքում հայտնաբերել են ուշագրավ գտածոներԹրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ համաձայնագրերը
«Ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա». ԲՀԿ-ից կոչ են անում հավաքվել ԿԸՀ-ի մոտ
Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար թեժ մարտեր են ընթանում. «Հրապարակ»
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին․ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
ՈւՂԻՂ.«Ուժեղ Հայաստան»-ն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀԻրան-ԱՄՆ գործարքի որոշ մանրամասներ են հայտնի դարձել
Մանդատ վերցնելը ոչ թե կլինի ռացիոնալ որոշում, այլ ստորություն՝ ընդդիմությանը հավատացած ժողովրդի հանդեպ
Մինչև 16:00-ը լույս չի լինիԱրեգնազ Մանուկյանին էլ են «պետական դավաճանության» գործով կանչել քննչականՆիկոլ Փաշինյանը միայն այսօր արձակուրդում է Ծեծողը ծեծվողից ներողություն է խնդրել. «Հրապարակ»Կպետականացվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թվային համակարգը. «Ժողովուրդ»Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին. «Հրապարակ»Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. ԹրամփՎարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»Մահացել է Թայլանդի արքայադուստրըԲանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ» ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
Վաղ առավոտյան ՔԿ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը (տեսանյութ)
Նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է. Իվետա ՏոնոյանՄելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջԱնանյանը ԿԸՀ-ի որոշումներում քաղաքական հաշվարկ է տեսնումԲՀԿ-ից գողացան 5 մանդատով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը. ՄելիքյանՔՊ-ն կորցրեց 1224 ձայնՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներիցՀԱՊԿ երկրները մտահոգված են կիբեռտարածքում աճող սպառնալիքներովԱնվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Մամուլ

Հաջորդ տարվա բյուջեի մութ անկյունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստացի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն արտացոլում է այդ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը և միջոցառումները, որոնք պետք է նպաստեն երկրի սոցիալտնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման նպատակների ապահովմանը։ Պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռն իր մեջ ներառում է նաև այդ տարվա ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը։

Օրինակ՝ 2024 թվականի պետական բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։ Այսպիսի ցուցանիշի կանխատեսումը բավական ամբիցիոզ է, քանի որ, ըստ մասնագետների, բյուջեում ներառված չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումները: Խնդիրն այն է, որ, ըստ տարբեր կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը հաջորդ տարվա համար բավական համեստ է լինելու, քան ներկայացված է պետական բյուջեում։ Ըստ Ասիական զարգացման բանկի, 2024 թվականին Հայաստանն ունենալու է 5,5 տոկոս տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ 4,3 տոկոս։ Այս կանխատեսումների համար իրական հիմքեր կան, քանի որ դրանցում հաշվի են առնվում ՀՀ տնտեսության ներսում վերջին ամիսներին նկատվող միտումները։

Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ անցյալ տարվանից սկսած Հայաստանը բավական բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն առկա իրավիճակը և արտաքին գործոնների էությունն սկսվել են փոխվել։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան սարքավորումները Հայաստանի միջոցով տեղափոխվում էին Ռուսաստան, ապա պատժամիջոցների կատարման հսկողության խստացման պայմաններում Հայաստանը ստիպված է հրաժարվել կապող օղակի դերակատարությունից։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական աճի միտումների էական նվազում է նկատվում։ Իսկ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճի խթանմանն ուղղված այնպիսի ծրագրային միջոցառումներ ներկայացված չեն, որոնք թույլ կտային դիտարկել կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճի իրատեսական լինելը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճի կանխատեսումը քիչ իրատեսական է, սակայն դա չի խանգարել, որ իշխանություններն այդ կանխատեսման հիման վրա էլ 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով նախատեսեն էական աճեր:

Այսպես, բյուջեում եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13,1 %, իսկ ծախսերի մասով՝ 20,8 % աճ: Եվ կարելի է կանխատեսել, որ անհրաժեշտ տնտեսական աշխուժության բացակայության պայմաններում իշխանությունները փորձելու են ավելացնել հարկերը կամ նոր հարկեր ու տուրքեր սահմանել, որպեսզի ապահովեն բյուջեի եկամտային մասը։ Չնայած արդեն իսկ նախաձեռնությունններ կան լրացուցիչ հարկատեսակներ սահմանելու ուղղությամբ։ Օրինակ՝ ըստ նոր օրենքի, ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան և բարձրացնել հարկային բեռը։ Իսկ այսպիսի պայմաններում, օրինակ՝ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողները համընդհանուր հարկային համակարգ անցնելուց հետո պարտավոր կլինեն վճարել նաև շահութահարկ։

Իշխանությունները նպատակ ունեն նաև վերանայել գործող հարկային արտոնությունների շրջանակը, այդ թվում՝ կրթության, առողջապահության ու այլ ոլորտներում, իսկ դրան զուգահեռ հարկերի կամ վճարների գանձման նոր սխեմաներ ներդնել։ Պարզ է, որ հարկերի ավելացումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման, իսկ այդ թանկացումների բեռն ընկնելու է հասարակ սպառողների ուսերին ու ավելի է բարդացնելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Բացի դրանից, արդեն հաջորդ տարի նախատեսվում է կիրառության մեջ դնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ քաղաքացիները նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացնեն եկամուտների հայտարարագրերը։ Եվ պարզ է, որ ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեով նախատեսվող ծախսերին, ապա ոչ իրատեսական արձանագրումներ կան կապիտալ ծախսերի մասով։

Նախատեսվում է, որ հաջորդ տարի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին կապիտալ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 6,6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,7 տոկոսով, սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ թեև ժամանակի ընթացքում կատարողականը որոշակիորեն բարելավվում է, սակայն շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակում: Այս տարվա կապիտալ ծախսերը ևս ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57,4 %։ Իսկ երբ կապիտալ ծախսերի թերակատարման հարցը դեռևս լուծված չէ, ապա դժվար թե հնարավոր լինի լուծել հաջորդ տարի։

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, կապիտալ ծախսերի թերակատարման հարցը կշարունակի բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի նախատեսված տնտեսական աճի ցուցանիշների ապահովման համար։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ կապիտալ ծախսերը լինեն թիրախային, որպեսզի հանրության բարեկեցության համար պայմաններ ապահովվեն, այլ ոչ թե տեսնելով, որ դրանք թերակատարվում են, իշխանությունները որոշեն միանգամից այդ գումարները ուղղել ասֆալտապատմանը և հարցը լուծված համարեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում