«Ադամ» փոթորիկը Ֆրանսիայում մահաբեր ջրհեղեղներ է առաջացրել․ 4 մարդ է զոհվել Չեմ կարծում, թե Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրական հեռանկար է. փորձագետ Վրաստանը կորցրել է «ազատ» համացանց ունեցող երկրի կարգավիճակը Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցեց Unity EURO Cup 2026 մրցաշարին Հայաստան-Նիգերիա հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվել Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակել Օդանավակայաններում ավիացիոն վառելիքի պակաս կա․ պատճառը բողոքի ակցիաներն են F-16 կործանիչները Հարավային Կարոլինայում Թրամփի հանրահավաքի ժամանակ կասեցրել են ինքնաթիռն արգելված գոտում Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիԹրամփը մեղադրել է Իրանին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գների բարձրացման մեջԱդրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Պուտինն առաջարկել է Կոնստանտին Շեստակովին գլխավորել Պրիմորիեի երկրամասը Կոմիտասը «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ գրի է առել դեռևս 1905 թվականին՝ Հառիճում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհը Ռուբինյանը 6 ամսով ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ԵԱՏՄ-ն զարգացնում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Մինսկում քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ԶԼՄ-ների դերը ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում ՏԿԵ նախարարությունում քննարկվել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցեր Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Կիբեռանվտանգության գլոբալ խոցելիությունը շարքից հանել է Մեծ Բրիտանիայի 32 պետական ծառայություն Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը. dpa Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանըԸնտրական իրավունքի խոչընդոտման գործով մեկ անձի նկատմամբ տնային կալանք է կիրառվել Իրազեկում․ Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականըԿառավարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համարԻրավապահները մեքենայից կատարված շnրթման դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակшլվել է (տեսանյութ)Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային․ կան զոհեր, վիրավորներ, շուկան այրվում էՍևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանաՍյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխինԴադարեցվել է Տավուշի Թբիլիսյան խճուղի հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի շահագուրծումըԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԿառավարությունն է ինձ դատի տալիս, որովհետև բաժնեմաս ունի այդ ընկերություններում. Նազելի ՎարդանյանՓաշինյանը գազը չթանկացնելու երաշխիք չի տալիսԳերմանիայում երիտասարդները կոչ են արել, որ հոկտեմբերի 31-ին կսում են բազմահազարանոց ցույցերԽոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասինԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ2026 թ․ սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438. ՊԵԿՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններովՀայաստանում ներքաղաքական ապակայունացման երրորդ փորձն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մաս է. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է, որ արգելելու են շաբաթ օրը և առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերըՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ. քննարկել են երկկողմ համագործակցությունըԸնդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է. չստացվի՝ կգնանք արտահերթի. ՓաշինյանԱրագածում արդեն խորը ձմեռ է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
Արշավ է հատկապես կին բնապահպանների նկատմամբ, որը համեմված է uեքuիզմnվ. Նվարդ Մարգարյան
Քաղաքականություն

Ալիևը գնդակը նետեց Հայաստանի դաշտ․ «ալիևյան մարդասիրության» հետևանքները

Առնվազն պետք է միամիտ լինել, որ հավատալ այն բանին, թե՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես այնքան «մարդասեր» է ու գնահատում է իր ամեն մի քաղաքացու կյանքը, որպեսզի համաձայնվի 32 հայ ռազմագերու դիմաց ստանալ ընդամենը 2 հանցագործի:

Ալիևին «կառուցողական», «քաղաքակիրթ» ու «հումանիստ» Հայաստանում համարում է թերևս միայն մեկ մարդ, և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետի աթոռին իրեն ղեկավար հռչակած Նիկոլ Փաշինյանն է։

Չի բացառվում, որ Ադրբեջանը, մասնավորապես` Ալիևը, համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել մի պարզ պատճառով՝  նա այլ դիվիդենտներ պետք է շահի։ Այսինքն՝ Ադրբեջանն այս գործարքից ունի շահութամաս։

Հաշվի առնելով, որ Հայաստանի օրվա իշխանությունը պայմանավորվածությունները ձեռք է բերում գաղտնի ու, ինչպես Փաշինյանն է հայտարարում՝ «բանակցում եմ այն, ինչ պետք է և բանակցում եմ այն, ինչ ուզում եմ», ուստի չի բացառվում, որ այդ համաձայնությունների հետևանքով նա արդեն իսկ ինչ-որ նոր զիջումների է գնացել, որոնց ձայնը դեռ կլսենք։

Հաշվի առնելով նաև այն, որ Ալիևի քայլերը միշտ ինչ-որ բանի դիմաց են ու նա հենց այնպես ոչինչ չի անում, ուստի վստահաբար կարելի է ասել, որ  «ալիևյան մարդասիրությունը» բխում է սեփական երկրի շահերից։ Ասել է թե՝ առաջիկայում հնարավոր ստորագրվելիք «խաղաղության պայմանագրում» կտեսնենք Ալիևի բավարարված պահանջները, որոնք, բնականաբար, Հայաստանի շահերից չեն բխի։

Սա, ամենահավանական տարբերակն է, որով կարելի է բացատրել թշնամի երկրի ղեկավարի «հումանիզմը»։ Բայց դա, իհարկե, միակ բացատրությունը չէ․․․

Որքան էլ Ալիևն իրեն փորձում է համոզել, իսկ մեզ վստահեցնել, թե՝ թքած ունի միջազգային հանրության տեսակետի ու նրանց ճնշումների վրա, այնուամենայիվ Ալիևն այնքան միամիտ չէ, որ հաշվի չնստի գերտերությունների կարծիքի ու նրանց առաջ քաշած մեղադրանքների հետ։

Անհերքելի փաստ է, որ գոյություն ունի միջազգային հանրության ճնշում Ադրբեջանի նկատմամբ։ Ուստի, չի բացառվում, որ Ալիևն իր այս քայլով (խոսքն  անազատության մեջ պահվողների փոխնակման մասին է) փորձում է կարգավորել իր հարաբերություններն Արևմուտքի հետ։ 

Իսկ ավելի կոնկրետ, ոչ թե փորձում է, այլ հենց ինչ-որ չափով կարգավորեց, քանի որ արձագանքներն Արևմուտքից՝ պարզապես «ցնցող» էին․ այլ խոսքով՝ դրանք «ծափողջույններ ու դափնեպսակներ» էին՝ ուղղված Ալիևին։

Այս քայլով Ալիևը գնդակը նետեց Հայաստանի դաշտ, որտեղից էլ պատասխան է ակնկալում, այսպես կոչված, միջանցքների, անկլավների, ինչպես նաև ադրբեջանցի փախստականների «վերադարձի» հարցերի լուծման տեսքով։

Եթե նրբանկատությունը լիներ քաղաքական կատեգորիա, ապա կարելի էր ասել, որ այս հարցում պետք է լինել նրբանկատ, որպեսզի Ալիևը կարողանա դա իր ժողովրդին ներկայացնել որպես հաղթանակ, իսկ Փաշինյանը՝ որպես «Հայաստանն ինքնիշխան պահելու միակ ելք»։

Ի դեպ, մեկ տողով․․․․ մինչև Փաշինյանի պաշտոնավարումը, ոչ ոք և ոչ մի երկիր կասկածի տակ չի դրել Հայաստանի ինքնիշխանության հարցը․ նման խնդիր չի եղել։ Այն  Փաշինյանն ինքն է ստեղծել իր ժողովրդի համար ու հիմա փորձում է մեր օրերի «Դանկո» ձևանալով՝ փրկել երկրի ինքնիշխանությունը։

Ինչևէ, ամեն դեպքում այսօր արդեն մի կողմ դնելով սենտիմենտալ նրբանկատությունն ու կաղացող դիվանագիտությունը, Փաշինյանն իր «եղբայր» Ալիևի հետ, փորձելու է այնպիսի մի լուծում գտնել, որպեսզի Ադրբեջանը կարողանա «միջանցքից» օգտվել անխափան, բայց բոլոր միջազգային փաստաթղթերով այն համարվի Հայաստանի սուվերեն տարածք:

Իհարկե, Հայաստանում  բոլորը գոհ են ու շնորհավորում են այն ընտանիքներին, որոնց անդամները վերադառնում են գերությունից, բայց միևնույն ժամանակ նաև, անկեղծ լինելու համար, պետք է հասկանալ, գիտակցել, ընկալել․․․ ինչպես կուզեք՝ անվանեք այդ երևույթը, որ Ադրբեջանը վերադարձնում է այն գերիներին, որոնք իրեն այլևս «պետք չեն», իսկ մյուսներին՝ ինչպիսիք են, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դեռ կպահի՝ հարմար պահի ու հարմար առիթով՝ նրանց օգտագործելու համար։

Ասենք, օրինակ, չի բացառվում, որ տարբեր միջոցներով, Ադրբեջանը կարող է օգտագործել նրանց՝ Հայաստանի դեմ միջազգային ատյաններում դատական հայցեր ներկայացնելու համար։

Բայց այդ մասին՝ հաջորդիվ․․․

Իսկ առայժմ՝ բարի ժամանում գերիներին և խոհեմություն ու լրջամտություն մեր երկրի ղեկավարներին․․․

 

Արմինե Մկրտումյան