ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը կուժեղացնի լարվածությունը. ՌԴ ԱԳՆ
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը և միայն կուժեղացնի լարվածությունը Անդրկովկասում»։ Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա ասել է, թե Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկասին բացի լրացուցիչ լարվածությունից։
Միևնույն ժամանակ, Գալուզինը հիշեցրել է, որ Ռուսաստանը բաց է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ կազմակերպելու առաջարկների համար: Նա հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը կհիշեն դրա մասին՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է համապատասխան աշխատանք տանել: